Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար:
Բացի այդ, ենթակառույցները ներառում են անձնակազմի բնակության համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ։
Բոլոր-մոդուլները համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով:
Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ
Կարդացեք նաև
- Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
- Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
- Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար