f

Անկախ

Բացահայտվել են Կոտայքի մարզում մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերը. երկու անձի մեղադրանք է առաջադրվել


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի բնակարանային գողությունների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 14-ը` ժամը 00:05-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առանձնատներից մեկի պարսպի մետաղական դուռը և կիսակառույց շինության մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր՝ տանտիրոջը, նախնական տվյալներով, պատճառելով մոտ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1996 և 1995թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել, որի ժամանակ, բացի վերը նշված հանցավոր արարքի կատարումից, նրանք խոստովանել են նաև 2020թ. օգոստոս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրենց կողմից Կոտայքի մարզի ևս 10 բնակարաններից խմբի կազմում կատարված գաղտնի հափշտակությունների դեպքերը՝ հայտնելով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կատարման եղանակը, մատնացույց արել բնակարանների հասցեները, նշել հափշտակությունների կատարման օրերը:

Նախաքննության ընթացքում նրանց տիրապետության տակ գտնվող ավտոտնակի խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ գողոնը, ինչպես նաև՝ վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած այլ քաղաքացիների հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին