f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը ժամանակի հրամայականն է


Նախ խորին ցավակցությունս եմ հայտնում 44-օրյա  դաժան պատերազմի ընթացքում զոհված զինվորների  եւ  անհետ կորածների հարազատներին:

2018 թվականը հայ ժողովրդի համար, թվում էր, արդարության եւ հաղթանակի, երազանքների իրականացման սկիզբ հանդիսացող տարի պիտի լիներ: Ինչպես շատ-շատերը, այնպես էլ ես՝ խոր հավատ ունեի, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առաջընթացի, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդի բարեկեցության լավացման, համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման, երկրի հզորացման եւ պաշտպանունակության բարձրացման վերաբերյալ հավաստի խոստումներ տվող նոր իշխանությունը կկատարի այն, ինչ խոստացել է:

Մինչ 2020 թ. մարտը, չնայած իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ ինչ-որ տեղ անհասկանալի ու կասկածելի մի շարք քայլերի եւ որոշումների, հավատում էի ու սպասում, որ հիմնական հարցերում իշխանությունը կիրականացնի հայանպաստ քաղաքականություն: Սակայն համավարակի դեմ պայքարի անկարողությունից, իսկ մինչ այդ եւ դրանից հետո կատարված մի շարք կասկածելի ձերբակալություններից հետո խորացան կասկածներս Նիկոլի ու նրա իշխանության գործունեության հանդեպ, իսկ դրա համոզիչ արդյունքը եղավ մեր կապիտուլյացիայով ավարտված հայ-ադրբեջանական պատերազմը:

Չխորանալով այդ խայտառակ պարտության պատճառների մեջ, դրա մասին  խոսվել եւ դեռ երկար կխոսվի, պարզապես ափսոսում եմ իմ հավատի համար, որ ունեցել եմ այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որովհետեւ, երբ հետադարձ հայացք եմ ձգում տեղի ունեցած իրադարձություններին՝ զգում եմ, որ կարելի էր ավելի շուտ սթափվել ու զգալ, որ  2018 թվականին՝ այսպես կոչված  «հեղափոխության» արդյունքում, իշխանության է եկել ղեկավարման ու կառավարման գործի հետ որեւէ աղերս չունեցող, անթրաշ մանուկների մի դիլետանտ հավաքածու, որոնց 2,5 տարվա կառավարման արդյունքում կորցրեցինք Արցախի մեծագույն մասը, իսկ այսօր էլ վտանգված են մեր երկրի սահմանները եւ պետականությունն ընդհանրապես:

Ու այս ամենից հետո թե՛ Հայաստանում եւ թե՛ արտաքին աշխարհում «կաղ բադիկի» կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանն առանց ամոթ զգալու մտածում է, թե կարող է շարունակել ղեկավարել պետությունը:

Բավական է նշել, որ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո մեր կորուստներն օր-օրի ավելանում են, իսկ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալու յուրաքանչյուր օրը բերելու է ավելի մեծ կորուստներ:

Ցեղասպանության եւ հալածանքի ենթարկված հայ ժողովուրդն ունեցել է երեք կարեւորագույն պատմական իղձ.

  1. 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանության ճանաչում եւ դրա հետեւանքների վերացում, Արեւմտյան Հայաստանի մեր պատմական հողերի վերադարձ,
  2. անարդարացի որոշմամբ Ադրբեջանի կազմում հայտնված հայկական պատմական տարածք հանդիսացող Նախիջեւանի միացում Հայաստանին,
  3. անարդարացի որոշմամբ Ադրբեջանի կազմում հայտնված Արցախի հարցի արդարացի լուծում:

Նշված երեք իղձերից հայ քաջորդիների կյանքի գնով, արցախահայության եւ ողջ հայության հերոսական ջանքերով Արցախյան խնդիրը գրեթե ստանում էր իր լուծումը, սակայն Նիկոլ Փաշինյանի անհեռատես, ապաշնորհ (գուցե նաեւ դավաճանական) գործունեության արդյունքում զրկվեցինք  25 տարի առաջ ազատագրված Արցախից:

Բոլորին հայտնի է թշնամու մեծ ախորժակը Սյունիքի հանդեպ: Սակայն այս օրերին ականատես ենք մեր պետության համար ռազմավարական կարեւորագույն  նշանակություն ունեցող երկրամասի նկատմամբ պետական մակարդակով հարցերի լուծման բացակայությանը: Այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանի սահմանների պաշպանության հարցը պետք է լուծեն սահմանամերձ համայնքների կամավորները: Ի պատիվ Սյունիքի մարզի կամավորական ջոկատների ու նրանց հրամանատարների, պետք է նշել՝  թե՛ պատերազմի օրերին, թե՛ այժմ  նրանք արել եւ անում են իրենցից կախված ամեն ինչ՝ ուղղված մեր համայնքների պաշտպանության եւ այնտեղ ապրողների անվտանգության ապահովմանը: Միաժամանակ հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ է կանոնավոր բանակային ստորաբաժանումների ներկայություն ու այդ մակարդակով սահմանների պաշտպանություն:

Շատ բաների մասին կարելի է խոսել, սակայն նշվածն էլ բավարար է հասկանալու՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անկարողությունը՝ մեր պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում, եւ լիովին արդարացի է նրանց հրաժարականի համաժողովրդական պահանջը:

Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մտավորականության մեծ մասի, գիտական բնագավառի, արվեստի եւ գրականության հարյուրավոր ներկայացուցիչների դիրքորոշումը եւ նույնպես պահանջում Արցախը թշնամուն հանձնած եւ մեր պետականության գոյությունը հարցականի տակ դրած Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի հրաժարականը:

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են հանրապետության մի շարք բուհերի կոլեկտիվներ, մինչդեռ անհասկանալի է Սյունիքում գործող Գորիսի պետական համալսարանի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի եւ  Հայաստանի ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կոլեկտիվների անտարբեր վերաբերմունքը Սյունիքում տեղի ուեցող՝ վտանգավոր եզրագծի հասած գործընթացների ու այդ գործընթացներում իր վատագույն դերակատարությունն ունեցած ղեկավարի հրաժարականի պահանջի նկատմամաբ:

Որտե՞ղ են մյուս կրթական հաստատությունների կոլեկտիվները, մարզի հայոց պատմության գիտակները, արվեստի ներկայացուցիչները…

Հորիզոնում ընդհանրապես չեն երեւում Սյունիքից ընտրված եւ պատգամավորական աթոռներին բազմած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք ընդամենը կրկնում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման քարոզով, սակայն կատարեց ճիշտ հակառակը՝ հասարակությունը պառակտելով հների ու նորերի, ավագների ու երիտասարդների, անուղղակի կերպով առաջ քաշելով «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսը: Իր քաղաքականությունը սկսելով, այսպես ասած, նոր կետից՝ նա կարողացավ «զոմբիացնել» հասարակության մի զգալի հատվածին եւ ստեղծել տոտալ ատելության մթնոլորտ նախկին ղեկավարների ու այդ ղեկավարների կողմից կատարված գրեթե բոլոր գործերի հանդեպ՝ փորձելով մարդկանց մեջ նախկինների կատարած բոլոր գործերում տեսնել միայն կոռուպցիա, կաշառակերություն, դավաճանություն եւ այլն: Ամենեւին չժխտելով, որ նախկին ղեկավարների տարիներին եղել են կոռուպցիայի, հովանավորչության  ու կաշառակերության դրսեւորումներ, սակայն ժխտել ամեն ինչ, այդ թվում՝ նախկին ղեկավարների կողմից իրագործված խելամիտ արտաքին քաղաքականությունը, կարծում եմ՝ ապիկարություն է: Իսկ որ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, թե ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, միեւնույնն է, պատերազմն անխուսափելի էր, պարզապես բլեֆ է, որով ցանկանում է արդարացնել մինչպատերազմյան իր արտաքին քաղաքականության ձախողումները:

Գաղտնիք չէ, որ նիկոլյան հեղափոխությունը հաջողվեց իրականացնել Սերժ Սարգսյանի կողմից ներքին կյանքում թույլ տրված մի շարք կոպիտ սխալների հետեւանքով, որոնցից կարելի է առանձնացնել հատկապես տնտեսության մոնոպոլացումը, շատ դեպքերում ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը (առանձնապես կառավարման վերջին երկու տարում), ՀՀ սահմանադրության  այսպես կոչված բարեփոխումը եւ կառավարման նախագահական (կամ կիսանախագահականհամակարգի վերացումը, հասարակության բարոյահոգեբանական արժեհամակարգի հիմքերը խարխլող արեւմտյան գրանտակեր հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բացակայությունը եւ մի շարք այլ սխալներ:

Եվ պատահական չէ, որ իշխանության գալուց հետո Նիլոլ Փաշինյանն անմիջապես ձեռնամուխ եղավ տարբեր շինծու մեղադրանքներով քրեական գործեր հարուցելու՝ իր, ինչպես հետագայում պարզվեց, ազգակործան քաղաքականության միակ ռեալ խոչընդոտ Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ երկար ժամանակ նրան պահել կալանքի տակ:

Մի կարեւոր հարցի մասին եւս:

Երբ ընդդիմության կողմից հայտարարվեց ՀՀ վարչապետի միասնական թեկնածուի մասին, իշխանության ֆինանսավորմամբ գործող ֆեյքերի բանակը սկսեց քարկոծել Վազգեն Մանուկյանին՝ նպատակ ունենալով ամեն կերպ նսեմացնել նրա դերակատարությունը եւ հանրության մեջ ստեղծելու կարծիք, թե նա անարժան եւ  իր կարիերան ավարտած սովորական անձնավորություն է: Սակայն ինչ ջանքեր էլ այդ ուղղությամբ գործադրվեն, միեւնույն է, Վազգեն Մանուկյանին հայ ժողովուրդը ճանաչում է որպես Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած ու հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում իր գործունեությամբ մեծագույն դերակատարություն ունեցած հզոր ու վճռական անձնավորություն, ով ակտիվ գործունեության որոշակի ընդմիջումից հետո էլ մեծ հարգանք է վայելում հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս: Կասկածից վեր է, որ ներկա բարդագույն ժամանակաշրջանում հենց Վազգեն Մանուկյանի նման փորձառու ղեկավարը կարող  է ստանձնել երկրի  վարչապետի պաշտոնը եւ անել հնարավոր առավելագույնը՝ ինչ-որ չափով շտկելու այն ծանր հետեւանքները, որ ստեղծվել են մեր պետության եւ ազգի համար՝  նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության հետեւանքով:

Ինչ վերաբերում է սյունեցիներին, մասնավորապես կապանցիներին, ապա կարող եմ ասել, որ հատկապես ավագ եւ միջին տարիքի կապանցիները Վազգեն Մանուկյանին համարում էին  եւ են Կապանի ազատարարը, որովհետեւ 90-ականների պատերազմական տարիներին՝ լինելով ՀՀ պաշպանության նախարար, նրա անմիջական ջանքերով է կազմակերպվել եւ ղեկավարվել Կապանի  եւ հարակից տարածքների ազատագրման օպերացիան, տարածքներ, որոնք, ցավոք, նորից հանձնվեցին ազերիներին:   

 

                                    Լեռնիկ Պետրոսյան

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի դասախոս,

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Լեռնիկ Պետրոսյան վարչապետի հրաժարական Սյունիքի մարզ խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին