f

Անկախ

Առանց նախազգուշացման մտել են դպրոցներ ու մանկապարտեզներ և ստուգել ջերմային ռեժիմը


Հունվարի 11-ից դպրոցներն ու մանկապարտեզները վերսկսեցին կրթական գործընթացը. ծնողներին հուզող առաջին հարցը՝ տա՞ք են, արդյոք, դասարաններն ու սենյակները:

Անկախ նրանից, թե դրսում ինչ ջերմաստիճան է, կրթօջախներում ջերմաչափը 18°-ից բարձր պետք է ցույց տա: Պահանջն ամրագրված է առողջապահության նախարարի հրամանով։

«Դպրոցների դասասենյակներում, գրադարաններում, բուժկետերում հանդերձարաններում՝ 18-22, սանհանգույցներում, միջանցքներում, դահլիճներում նվազագույնը՝ 18, առավելագույնը՝ 20»,-նշում է Երեւանի քաղաքետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանը:

Մանկապարտեզների պարագայում ջերմային ռեժիմը մի փոքր այլ է: Խմբասենյակներում, կախված տարիքային խմբից, պետք է ապահովված լինի 19-22 աստիճան տաքություն, ննջասենյակներում՝ 18-20, սանհանգույցներում՝ 19-21, միջանցքներում թույլատրելի նվազագույն ջերմաստիճանը 15-ն է:

Պատահականության սկզբունքով այցելեցինք Երեւանի քաղաքապետարանի ենթակայության՝ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող դպրոցներ ու մանկապարտեզներ: Թեեւ կրթօջախների մեծ մասում ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան՝ որոշ տեղերում խախտումները նկատելի են:

«Այս ցուրտ ձմեռը մարտահրավեր է դարձել հաստատությունների համար, եւ կախված շենքային պայմաններից, աշխարհագրական դիրքից, ջեռուցման համակարգի խնդիրներից՝ ստիպված են լինում հաստատություններում հավելյալ ջեռուցիչներ, տաքացուցիչներ օգտագործել»,-ասում է Ժաննա Ղարդաշյանը:

Բայցեւայնպես նույնիսկ այդ պայմաններում պետք է ապահովել անվտանգության բոլոր կանոնները:

«Եթե կլինեն խախտումներ՝ կախված ոչ թե շենքային պայմաններից, այլ իրավիճակից, պահանջվում է բացատրություն եւ կիրառվում է կարգապահական տույժ»,-ընդգծում է դպրոցական բաժնի պետը:

Ջերմային ռեժիմի պահպանումից բացի, դպրոցներում ու մանկապարտեզներում ուշադիր են սանիտարական նորմերի պահպանմանը: Քանի դեռ համավարակը չի նահանջել, համապատասխան միջոցառումները կշարունակվեն:

Այս տարի, ավելի քան երբևէ, աշակերտները ձգտում են դպրոց, փոքրիկներն էլ՝ մանկապարտեզ: Հեռավար ուսուցումը հետաքրքիր է, բայց իրական շփումն ու ուսուցումն անփոխարինելի են: Ու որպեսզի կրթական գործընթացին ոչինչ չխանգարի, ոլորտի պատասխանատուները պարբերաբար ու առանց նախազգուշացման կայցելեն հաստատություններ՝ ստուգելու անհրաժեշտ պայմանների ու կանոնների պահպանումը:

ՀՀ ԿԳՄՍ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին