Բելգիական BX1 պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվելուց հետո հունվարի 9-ին մահացած սևամորթ քաղաքացու մահվան կապակցությամբ Բրյուսելում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ մի խումբ ցուցարարներ Բելգիայի մայրաքաղաքի հյուսիսում ոստիկանական բաժանմունք են հրկիզել: Հենց այնտեղ է մահացած տղամարդը գտնվել:
Բացի այդ, ցուցարարները վնասել են բաժանմունքի ծառայողական մեքենաները: Ինչպես նշվել է, ցույցը սկզբում խաղաղ է սկսվել: Ընդհանուր առմամբ, դրան մասնակցել է շուրջ 400 մարդ: