Հրադադարից հետո ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ, կատարվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ բանակցություններում:
«Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց եւ փախստականների անվտանգ վերադարձի համար: Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ: Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում»,- ասել է նա: