ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ավելի քան 283 հազարով։ Այդ մասին վկայում են Ջոս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Ինչպես նշվել է, 24 ժամվա ընթացքում երկրում COVID-19 հիվանդությունից 3456 մարդ է մահացել:
Համաճարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ավելի քան 21,8 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 368 հազար մարդ:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 89 միլիոնի։