f

Անկախ

Վարչապետի բանավոր պայմանավորվածությունները և Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող սողացող օկուպացիան


Վարչապետի բանավոր պայմանավորվածությունները և Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող սողացող օկուպացիան

Պատերազմը, թեպետ, ավարտվել է, բայց մենք շարունակում ենք պարտվել:

Շուռնուխի գյուղապետը շվարած փաստում է, որ ադրբեջանցիները եկան, վերջ՝ ամեն ինչ պրծավ: Տեսանյութում գյուղ մտնող ճանապարհին երևում են ադրբեջանական ամենագնացները: Ադրբեջանցիների դեմ կանգնած են միայն գյուղապետը և համայնքի բնակիչները:

1992 թ. երբ Ղափանը ռմբակոծվեց և քաղաքացիական բնակչության շրջանում ունեցանք զոհեր ես, որպես, Վարչապետ, անհապաղ մեկնեցի Ղափան, որպեսզի ղափանցիները այդ դժվարին պահին իրենց լքված չզգային, որ համոզված լինեին իրենք մենակ չեն և իրենց խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են: Հանդիպեցի քաղաքացիների և տեղական իշխանության ղեկավարների հետ: Գնդապետ Խաչատուրովը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը և նախատեսվող ռազմական գործողությունների հիմնական ուղղությունները: Հետագայում Ղափանի քաղաքապետն ու շրջանի ղեկավարը ինձ հայտնեցին, որ այդ այցը շատ դրական ազդեցությւոն ունեցավ քաղաքում խուճապը կանխելու և քաղաքի բնակչության մոտ վստահություն սերմանելու հարցում:

Ոստի ինձ մոտ շատ տրամաբանական հարց է առաջանում. ու՞ր է Վարչապետը, ինչու՞ նա շուռնուխցիների կողքին չէ: Ու՞ր է ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալը, ինչու՞ նա շուռնուխցիների կողքին չէ: Ու՞ր է տարածքային կառավարման նախարարը: Ինչու՞ նա շուռնուխցիների կողքին չէ: Ու՞ր է մարզպետը, ինչու՞ նա շուռնուխցիների հետ չէ, այլ իր աշխատասենյակից հորդորներ է հնչեցնում:

Եվ վերջապես մի՞թե սա չէ ապացույցն ընդիմության այն պնդման, որ Երկրում անիշխանություն է տիրում, որ այսօրվա իշխանությունն ունակ չէ իրավիճակին համարժեք տարրական քայլեր ձեռնարկել: Ինչո՞վ է զբաղված Երկրի իշխանությունը:: Ո՞րն է նրա գործի անունը, եթե ոչ սեփական հպարտ քաղաքացիների անվտանգության ապահովումը:

Առնվազն պետք է մտոք կույր լինել ենթադրելու համար, որ այս ձմռան կեսին մարդկանց անտեղ ու անտուն թողնելու դիմաց մի քանի կոպեկ փոխհատուցում խոստանալով (այն էլ պարզ չէ կվճարեն թե ոչ) իշխանությոնը իր առաքելությունը կարող է համարել ավարտված: Ու՞ր մնաց անվտանգային նոր հուսալի համակարգերի ձևավորման մասին ճոռոմաբանությունը:

Այս ամենից հետո մի՞թե կգտնվի գեթ մեկ մտածող մարդ, որը կասկածի տակ կվերցնի իշխանությունների անթաքույց մտադրությունը Սյունիքը թշնամու կողմից նվաճելու համար առավել նպաստավոր ռազմավարական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ: Մի՞թե պարզ չէ, որ Վարչապետի բանավոր պայմանավորվածությունները նպաստում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի հանդեպ սողացող օկուպացիայի իրականացմանը: Չեմ հասկանում էլ ի՞նչ է պետք, որպեսզի մեր քաղաքացին սթափվի:

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյան

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին