COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը Գերմանիայում մեկ օրում աճել է 25,533-ով և հասել 1,612,648-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին վկայում են Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները։
Անցած օրվա ընթացքում Գերմանիայում COVID-19- ից մահացել է 412 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 29 հազարը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան կարողացավ կասեցնել COVID-19 վարակվածների թվի կտրուկ աճը, բայց իրավիճակը դեռևս ցանկալի արդյունքի չի հասել:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 78 միլիոնը։