f

Անկախ

Սահմանապահ մարտական հենակետերը ապահովվում են արևային շարժական էլեկտրակայաններով


Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանը մի խումբ բարերարների կողմից նվիրատվության կարգով հանձնվեցին արեւային շարժական էլեկտրակայաններ, որոնք առաջիկայում կտեղակայվեն սահմանապահ մարտական հենակետերում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նվիրատվությանը նախորդել էր Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանի եւ բարերարների հանդիպումը, որի ընթացքում էլ ձեռք էր բերվել պայմանավորվածությունը՝ սահմանապահ հենակետերը արեւային շարժական էլեկտրակայաններով ապահովելու շուրջ։

Ինչպես ներկայացրեց բարեգործական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Հարություն Պողոսյանը, ձեռնարկին մասնակցել են կանադահայեր Դավիթ Պետրոսյանը, Գառնիկ Ղարիբյանը,  «Ռադիովան» ընկերությունը, հայաստանաբնակներ  Տիգրան Պետրոսյանը, Աննա, Կատյա եւ Անահիտ Գիշյանները, Հրայր Ասլանյանը, Շուշանիկ Արեւշատյանը, Արմեն Այվազյանը, ամերիկահայ եւ ֆրանսահայ այլ բարերարներ։ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զորամասի կապի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ կորպուսի հրամանատարությանն է հանձնվել արեւային շարժական 20 էլեկտրակայան, որոնք ծառայելու են  ռադիոկայանի մարտկոցների, սահմանապահ անձնակազմերի բջջային հեռախոսների լիցքավորման, գիշերային լուսավորության եւ տեխնիկական այլ խնդիրների ապահովման համար։ Շարժական արեւային յուրաքանչյուր էլեկտրակայան ապահովում է 600 վատտ ժամ հզորություն։

Դրվատելով բարերարների կարեւորագույն ձեռնարկը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հավելեց, որ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ավարտից հետո մեր  հայրենակիցները շարունակում են միջոցներ տրամադրել Հայոց բանակի հզորացման եւ արդիականացման համար։ «Բարեգործական կարգով միջոցներ տրամադրում են ինչպես Գեղարքունիքի մարզից արտերկրում ապրող եւ աշխատող անձինք, այնպես էլ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայաստանաբնակ քաղաքացիներ։ Այսօրվա ձեռնարկը եւս մեկ անգամ փաստում է, որ համայն հայությունը ոչ միայն մտահոգ է հայրենիքի ճակատագրով, այլ նաեւ Հայոց բանակի հզորացումն ու արդիականացումը համարում է իր պարտականությունը»,-նշեց Գնել Սանոսյանը։

ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն բարձրացնում է սահմանապահ զինվորների անվտանգությունը, սահմանների ամրության եւ հուսալիության աստիճանը։ «Ամեն օր ու ժամ մենք պետք է ավելի ամրացնենք մեր սահմանները, հզորացնենք ու արդիականացնենք մեր բանակը ինչպես ժամանակակից սպառազինությամբ, այնպես էլ՝ տեխնիկական միջոցներով։ Մեր ամենօրյա դիտարկումների հիման վրա հստակեցնելու ենք մեր պահանջները եւ փորձելու ենք ձեռք բերել  բոլոր անհրաժեշտ միջոցները։Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներն իրենց անշահախնդիր մասնակցությունն են բերում ազգապահպան ու հայրենանվեր այս գործին»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Բարեգործական խմբի ներկայացուցիչների հավաստմամբ՝ իրենք շարունակելու են համագործակցությունը բանակային երկրորդ կորպուսի եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ՝ հանգանակելով նոր միջոցներ եւ դրանք ուղղելով  Հայոց բանակի հզորացմանն ուղղված խնդիրների հստակ կատարմանը։

Գեղարքունիքի մարզ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին