Երկրի բնակիչների 56% -ը չի վստահում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այդ մասին հայտնում է ՝ РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Վարկանիշ» սոցիոլոգիական խմբի հարցման արդյունքներին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Զելենսկին գլխավորել է ազգային քաղաքական գործիչների վստահության վարկանիշը: Պետության ղեկավարին վստահում է ուկրաինացիների 41% -ը:
Հարցումը ցույց է տվել նաև, որ հարցվածների 27% -ը վստահում է Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովին, վարչապետ Դենիս Շմիգալին ` 16% -ը, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին` 23%, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին `25%, ընդդիմության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկին ՝ 19%:
Հարցումն անցկացվել է Ուկրաինայի բոլոր մարզերում 2 հազար բնակիչների շրջանում 2020 թ․ դեկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում:
Դեկտեմբերի սկզբին «Վարկանիշ» սոցիոլոգիական խումբը կրկին նմանատիպ հարցում էր անցկացրել: Այն ժամանակ Զելենսկունվստահություն էր հայտնել ուկրաինացիների 44% -ը: