Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:
Տիրան Խաչատրյանի դատական հայցը հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու մասին է: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 18-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին: