Պերուում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել են Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կեկենյա քաղաքից 6 կմ հեռավորության վրա՝ 83 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվել: