Le Monde պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները երկրում անտառների լայնածավալ վերականգնում են նախատեսում և մտադիր են 50 միլիոն ծառ տնկել։ Այդ մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Ժյուլեն Դենորմանդին: Գրում է Gazeta.ru-ն։
«Անտառների վերականգնման հարցն, իմ կարծիքով, առավելագույնս սուր է դրված հետպատերազմյան ժամանակաշրջանից ի վեր», - ասել է Դենորմանդին՝ հավելելով, որ երկրի իշխանությունները պատրաստ են այդ նպատակով մոտ 200 միլիոն եվրո հատկացնել:
Նախարարը նշել է, որ «հսկայական մարտահրավեր» կլինի բույսերի ընտրությունը, որոնք կարող են հարմարվել կլիմայի փոփոխությանը, ինչպես նաև տնկման համար բավարար սերմերի և ծառերի գտնելը:
Դենորմանդին չի հստակեցրել, թե ինչ ժամկետում է նախատեսվում իրականացնել այս օպերացիան: