f

Անկախ

Այս պահին փողոցում պայքարողները են և լինելու են մեր երկրի էլիտան, ու 2018-ի փողոցում պայքարողները նույնպես կարող էին լինել էլիտայի մաս, եթե այս իշխանությունն այսպիսի տխուր վախճան չունենար


Գրեթե բոլորս վերջին շրջանում չենք ակնկալում իշխանություններից լսել նորմալ ու հոդաբաշխ միտք։ Սակայն դժվար է չնկատել Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ որակումը, թե հրաժարականի պահանջ ներկայացնողները ցանկանում են “էլիտաների հեղաշրջում” անել Հայաստանում։

Այն որ գործընթացը հեղաշրջում դեռ չի, ու եթե էլ լինի ապա հենց իր ու իր կուսակիցների ձեռքով է լինելու պարզ է բոլորին և չարժի դրան անդրադառնալ նույնիսկ, բայց էլիտաների մասով կարծում եմ որակումը բացահայտում է հետաքրքիր իրողություն։

Այն որ հրաժարականի պահանջը համաժողովրդական է կարծում եմ ոչ ոք չի կասկածում, մնում է հասկանալ թե ովքեր են հղացնում դրա իրագործումն ու արդյոք նրանք են մեր էլիտան թե՞ ոչ։

Ի դժբախտություն ներկա իշխանություններին իրենք այդպես էլ էլիտա չդարձան։ Ավելին, մասնատեցին ու արժեզրկեցին մի շարք էլիտայի մաս կազմող խմբերի, ինչպես օրինակ հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին։ Իշխանություններն իրենց փնթի կառավարմանը սատարած այս խմբերին դուրս թողեցին ներկա ճակատագրական պահին էլիտայի մաս կազմելուց ու հիմա այս խմբերը վախվորած պահանջում են հրաժարական փոքր շրջանականերում ու չեն կարողանում պահանջել հանրայնորեն։

Իշխանությունները վարկաբեկեցին նաև մշակութային գործիչների ու մտավորականության մի ստվար մասին, քանի որ նույն տրամաբանությամբ նախորդ երկու տարիներին նրանց դիլետանտիզմի ու թայֆաբազության վրա աչք փակելով դժվարանում, կամ ավելի ճիշտ, ամաչում են պահանջել հրաժարական։

Այս ցանկը կարելի է շարունակել։ Սակայն կարող ենք ֆիքսել, որ այս պահին փողոցում պայքարողները են և լինելու են մեր երկրի էլիտան, ու 2018-ի փողոցում պայքարողները նույնպես կարող էին լինել էլիտայի մաս, եթե այս իշխանությունն այսպիսի տխուր վախճան չունենար։

Ալենի ասածը նաև մեսիջ է “Իմ քայլ” խմբակցության բազմաթիվ գործընկերների, ովքեր մինչև պատգամավոր դառնալը, կամ կապիտուլացիայի պատասխանատվության ստանձնումը կարող էին համարվել էլիտայի մաս, սակայն հիմա իրենց մնում է կա՛մ արտագաղթել, կա՛մ մարգինալացվել, քանի որ դեռ երկար ժամանակ ոչ միայն էլիտային մոտիկ գալ չեն կարողանալու, այլև ինչպես արդեն ասել եմ փողոցում քայլելն է անդուր լինելու։ Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ և դեռ շանսեր կան շտկելու իրավիճակը՝ թոթափելով խարանը։

Եվ այս ամենն ամենաքիչը վերաբերվում է հայտարարության հեղինակին, քանի որ նա միշտ էլ սպասարկել է “էլիտային”…

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Ալեն Սիմոնյան վարչապետի հրաժարական

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին