Ռուս ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը պատմել է կորոնավիրուսի ամենազանգվածային հետևանքների մասին։ Գրում է Gazerta.ru-ն։
Ըստ Բոլիբոկի, կորոնավիրուսի ամենատարածված հետևանքը ամբողջ օրգանիզմի անոթային պատերի առաձգականության նվազման պատճառով արյան ճնշման բարձրացումն է:
Դրան հանգեցնում է անոթային թաղանթի բորբոքումը և հետագայում մարդու անոթային համակարգի վնասումը, բացատրել է բժիշկը:
Իսկ թե այն երկարաժամկետ, թե կարճաժամկետ հետևանք կլինի դժվար է ասել, հավելել է փորձագետը: