f

Անկախ

17-րդ «Ոսկե ծիրան»-ը հատեց եզրագիծը


«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:

Կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Հաջորդիվ ներկայացվեցին արցախյան թեմատիկայով այլ կինոնկարներ։ IDBank-ի և Idram Payment System-ի հետ համագործակցությամբ՝ «Ոսկե ծիրան»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին փոխանցեց 3,524,000 ՀՀ դրամ։

Մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես փոխանցվեց բարեգործական ձեռնարկների։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վարպետության դասեր, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցվեց կինոյի մեծերին, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելլինիին, Տոնինո Գուեռային և այլ կինոգործիչներին։ Փառատոնային տարվա վերջին ակորդը պետք է լիներ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում․ բացվելու էին ռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցի, Ռոբերտ Սահակյանցի, Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի աստղերը և Հրանտ Մաթևոսյանի ու Աղասի Այվազյանի ավելի վաղ բացված աստղերի շարքով ևս մի քանի սիրելի անունով հարստանալու էր «Ոսկե ծիրանի» հիմնադրած աստղային պուրակը: Ու քանի որ հանդիսությունները պատշաճ չէին մեր ժամանակին, համավարակի վտանգն էլ կախված է Երևանի օդում, փառատոնի կազմակերպիչները որոշեցինք ուղղակի մեկական վարդ խոնարհել նրանց հիշատակին, առանց որոնց անհնար է պատկերացնել հայկական կինոն ու հայ մշակույթը, իսկ հանդիսությունները թողնել ավելի լավ ժամանակների:

«Թե՛ համավարակը և թե՛ պատերազմը փոխեցին բոլորիս կյանքի ընթացքը։ Հայտնի է, որ մշակութային բազում միջոցառումներ չեղարկվեցին կամ էլ հետաձգվեցին։ «Ոսկե ծիրան»-ը հուլիսի ընթացքում հանդես եկավ մի շարք առցանց միջոցառումներով։ Բուն փառատոնային ընթացքը տեղափոխվեց նոյեմբեր՝ ավելի բարենպաստ օրերի ակնկալիքով, սակայն սկսվեց պատերազմը։ Եվ պատերազմական օրերին փառատոնը հանդես եկավ բոլորովին այլ առաքելությամբ՝ մշակույթը դարձնելով իսկական թիկունք։ Կի­նո­դի­տո­ղի հա­մար կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սություն, տոնը, ին­չը ճիշտ չէր և անընդունելի, այլ դարձավ մեթոդ միանալու բարեգործական ձեռնարկներին։ Ուրախ եմ, որ ինչ-որ չափով փառատոնը ևս կարողացավ իր ներդրումն ունենալ դրամահավաքների գործին»,-նշում է «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հավելենք նաև, որ քանի որ փառատոնի միջազգային մրցույթի ժյուրին աշխատում էր հեռահար, ապա որոշակի բարդություններ էին առկա քննարկումները կազմակերպելու հարցում, և այդ իսկ պատճառով մրցույթի արդյունքները փառատոնը կհրապարակի ավելի ուշ։

Ոսկե ծիրան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին