f

Անկախ

Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին


Ադրբեջանի նախագահը ցանկանում է արագ ճանապարհ կառուցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ հայտարարելով, որ առանց դրա Երևանը տասնամյակներ շարունակ զրկված է եղել եկամուտներից: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մեղադրվում է դավաճանության համար: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը վերլուծել է՝ արդյո՞ք Բաքուն իսկապես պատրաստ է համագործակցության, և որ սխալների համար են Փաշինյանից պահանջում հրաժարական տալ:

Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահը ուղերձով դիմել է ժողովրդին: Նախօրեին Քաշաթաղի (Լաչին) շրջանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը. հայերը լքել են այս տարածքը: Այս առիթով իր խոսքում Ալիևը խոսել է ԼՂ-ն Հայաստանի հետ կապող տարածքի ռազմավարական նշանակության մասին:

Բաքվում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը բնորոշել են որպես Երևանի պարտություն:  Հայաստանում  նույնպես այն համարվում է պարտություն. երկրում բողոքի ցույցեր են սկսվել «Նիկո՛լ, դավաճա՛ն» կարգախոսի ներքո: Նախարարների  մի մասը լքել է պաշտոնները, խորհրդարանականները հրաժարվել են մանդատներից, բոլորը միմյանց մեղադրում են ազգային շահերը խարխլելու համար: Երկրում սկսվել է քաղաքական ճգնաժամ:

Փաշինյանը ստիպված է պատասխան տալ ոչ ժողովրդական որոշման համար: Նոյեմբերի վերջին նա գրել էր, որ հոկտեմբերի 19-ին, երբ տարածաշրջանում մարտեր էին ընթանում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները: Փաշինյանի խոսքով՝ «Հարությունյանը արտահայտել է ոչ միայն իր անձնական կարծիքը, այլև ԼՂՀ նախկին նախագահների տեսակետները»:

Դրանից հետո Փաշինյանը կապվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներ տեղակայել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմանի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ռուս առաջնորդը խոստացել էր խոսել Ալիևի հետ: Փաշինյանի խոսքով՝ հաջորդ օրը ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն իր հետ հանդիպմանը հայտարարել են, որ իրենք դեմ են ցանկացած համաձայնության առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Ըստ Փաշինյանի՝ ինքը դրանից հետո որոշում է կայացրել «շարունակել մարտական գործողությունները, քանի որ Բաքվում խաղաղության դիմաց պահանջում էին Շուշիի վերադարձը»:

Ղուկասյանը և Սահակյանը ներկայացրել են իրադարձությունների իրենց վարկածը. հոկտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահը պատրաստել է պատերազմի ավարտի մասին նամակներ`ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ինչպես նաև Փաշինյանին:

«Սակայն  Փաշինյանը բացատրել է, որ ներկայիս իրավիճակում, որն առաջացել է Ադրբեջանի քաղաքականության պատճառով, նամակներ ուղարկելը կորցրել է իր արդիականությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը», - ասել են ԼՂ նախկին առաջնորդները:

Այդ ժամանակ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաև նախագահ Արմեն Սարգսյանը.«Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, նա հետո կարող է վերադառնալ: նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2.5 տարի առաջ, երբ երկիրը այլ էր»:

2018-ի սեպտեմբերին Փաշինյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ: Զրուցակիցները պայմանավորվել էին տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու քայլերի շուրջ: Ալիևը դրական տպավորություն է թողել Փաշինյանի վրա, վերջինս նրան անվանել էր «կիրթ մարդ»:

Հիմա Հայաստանում Փաշինյանին հիշեցնում են նաև այս խոսքերը, ինչպես շատ այլ խոսքեր, որոնք ասվել են կուլիսներում: Օրինակ ՝ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում է, որ 2019-ին վարչապետը մեղադրել է Մոսկվային, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը և ԼՂՀ ղեկավարությանը ՝ իր դեմ դավադրություն կազմակերպելու փորձ կատարելու մեջ: Եվ նույն տարում, հույզերի ազդեցության տակ, Փաշինյանը ցանկանում էր հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին