Մեծ Բրիտանիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսային վարակի 13,430 դեպք է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը։
Երկրի կառավարության կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 647 181-ի:
Մեծ Բրիտանիայում ավելի քան 69 հազար մարդ COVID-19-ի զոհ է դարձել, որոնց մահվան վկայականներում կորոնավիրուս է նշվել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում կանխատեսել էին որ երկրում կյանքը կկարգավորվի 2021 թ․ ապրիլին:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 63 միլիոնը։