РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի ղեկավար Մալու Դրայերը Տրիր քաղաքում մարդկանց վրաերթի ենթարկելու միջադեպը «խելահեղ արարք» է որակել: Գրում է Gazeta.ru-ն։
«Այս խելահեղ արարքի արդյունքում մարդիկ մեկ վայրկյանում կորցրեցին իրենց կյանքը, սպանվեցին, այդ թվում ՝ փոքրիկ երեխա՝ մանկահասակ երեխա», - ասել է Դրայերը:
Երկրամասի ղեկավարին ուղեկցող Ռեյնլանդ-Պֆալցի ՆԳՆ ղեկավար Ռոջեր Լևենցը հստակեցրել է, որ ողբերգության վայրում աշխատանքները կշարունակվեն ամբողջ գիշեր:
Ավելի վաղ հաղորդվել էր վրաերթի արդյունքում չորս զոհվածների և 15 վիրավորների մասին: Հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը Գերմանիայի 51-ամյա քաղաքացի է: Նրան բերման են ենթարկել: