f

Անկախ

Ամենաշատը 1 ամիս այստեղ կլինեմ, վերադառնալու եմ Դադիվանք․Տեր Հովհաննեսը ժամանակավոր Սուրբ Երրորդություն եկեղեցում է. NEWS.am


Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վանահայր Տեր Հովհաննեսն՝ ընդգծելով, որ առողջական խնդիրների պատճառով է եկել այստեղ։

«Նախկինում ես այս եկեղեցում ծառայել եմ, ամենաշատը մեկ ամիս այստեղ կլինեմ, դրանից հետո վերադառնալու եմ Դադիվանք։ Հենց կազդուրվեմ, անմիջապես վերադառնալու եմ այնտեղ»,- նշեց նա։

Այժմ Դադիվանքում Տեր հորը փոխարինում են։ Վանահայրն ընդգծեց, որ չի կարող ասել, թե քանի հոգի այնտեղ կա, սակայն վստահեցրեց՝ բազմաթիվ հոգեւորականներ կան։

«Այստեղ ինձ շատ սիրալիր ընդունեցին, ժողովուրդն ինձ ճանաչում է, շատ ուրախացան, բայց ես չեմ պատրաստվում այստեղ մնալ, ես պիտի գնամ Դադիվանք, ես ծառայում եմ Արցախի թեմում։ Արձակուրդ ձեւակերպեցին, որպեսզի կարողանամ գալ, առողջական խնդիրներս լուծեմ: Կկազդուրվեմ ու կգնամ, որովհետեւ ես երկու ամիս օր ու գիշեր պահում էի Դադիվանքը՝ տղաների հետ միասին»,- հավելեց Դադիվանքի վանահայրը։

 Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանը  մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձներ  Քելբաջարի շրջանը, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմի խնդրանքով հանձնումը 10 օր հետաձգվել էր։ Նոյեմբերի 11-ին, Տեր Հովհանեսն ասել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է իրեն եւ ասել՝ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»։

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան Դադիվանք

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին