Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Նապոլիի» հետ:
«Նապոլին» հաղթեց խոշոր հաշվով: Գատուզոյի գլխավորած թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ինսինյեն, Ռուիսը, Մերտենսը և Պալիտանոն: «Նապոլի»-«Ռոմա»` 4:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոման» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Նապոլին»՝ այժմ 5-րդը: