f

Անկախ

Ձեր տրամաբանությամբ շարժվելու դեպքում մենք 94 թվականից ի վեր ու առհավետ պետք է մնայինք ռազմական դրության պայմաններում. Գևորգ Գորգիսյանը՝ Հովհաննես Իգիթյանին


Պարոն Իգիթյան, Ձեր տրամաբանությամբ մենք 94 թվականից ի վեր ու առհավետ պետք է լինենք ռազմական դրության պայմաններում, որովհետև շրջափակված ենք հարևաններով, որոնք ագրեսիվ են տրամադրված մեր նկատմամբ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցի:

Իգիթյանը ռազմական դրությունը չեղարկելու նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանից, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք հիմա Թուրքիայի, Ադրբեջանի և իսլամիստների վտանգը վերացե՞լ է, որ ռազմական դրությունը չեղարկենք:

Գորգիսյանն ընդգծեց, որ մեր հարևանները միշտ հայտարարել են, որ ընդհուպ մինչև Երևանն են գրավելու: «Այսինքն՝ եթե մենք Ձեր տրամաբանությամբ շարժվենք, մենք միշտ պետք է լինեինք ռազմական դրության պայմաններում և երբեք չհանեինք այդ իրավական ռեժիմը: Բայց ամսի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո եղել են հայտարարություններ ՌԴ նախագահի, ՌԴ ԱԳ նախարարի, ՀՀ վարչապետի կողմից, որ տարածաշրջանում այլևս անվտանգ է, ռազմական գործողությունների վտանգ չկա, և դրա համար տրվել են երաշխիքներ»,- ասաց Գորգիսյանը:

Նա հավելեց, որ մենք ունենք ՌԴ խաղաղապահներ Արցախում, որոնք, կարծես թե, ըստ պայմանագրի, երաշխավորում են այդ անվտանգությունը: «Եթե պնդում եք, որ վարչապետը սուտ է ասել, կամ կարող եք փաստել, որ ՌԴ նախագահը կամ ԱԳ նախարարին չեք վստահում, ի՞նչ կարող եմ ասել, էլ ում կարող եք վստահել, եթե ոչ մեր ռազմավարական դաշնակցին և ձեր վարչապետին»,- արձագանքեց Գորգիսյանը:

Գևորգ Գորգիսյան Ազգային ժողով

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին