f

Անկախ

Ա.Քոչարյանը, «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ, փաստացի, վիրավորել է պաշտպանության նախարարության համակարգի մի քանի հարյուր քաղաքացիական ծառայողի


ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Այսօր, նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։

Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև հետևանք է Անդրանիկ Քոչարյանի մոտ պաշտպանական ոլորտին վերաբերող գիտելիքների ճչացող պակասի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 16-ին խորհրդարան է ներկայացել համազգեստով, որի ձևն ու կրման կանոնները սահմանված են ՀՀ ՊՆ 24.12.2019թ. 1694 հրամանով։ Այսինքն՝ դա ոչ միայն «անհասկանալի» համազգեստ չէ, այլև բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով հաստատված է պաշտպանական գերատեսչության կողմից և սահմանված են դրա կրման կանոնները՝ բոլոր մանրուքներով։ Ու եթե ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գոնե ի պաշտոնե, փորձեր հետաքրքրվել խնդրով, ապա կտեղեկացվեր, որ այդ համազգեստը շուրջ մեկ տարի է՝ ինչ կրում են ՊՆ քաղաքացիական ծառայողները։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը, «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ, փաստացի, վիրավորել է պաշտպանության նախարարության համակարգի մի քանի հարյուր քաղաքացիական ծառայողի, ովքեր ամեն օր պատվով կրում են այդ համազգեստը։

Ակնկալում ենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան բավարար խոհեմություն ու քաջություն կունենա և ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում։ 

ՀՀ ՊՆ հայտարարություն անդրանիկ Քոչարյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին