f

Անկախ

Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Լուսինե Սահակյան


Միջնորդություն է ներկայացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը։

«Սակայն դատարան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, այս միջնորդությունը չի միացրել բողոքին եւ քննում է առանձին։ Այսինքն՝ մինչեւ այս պահը քննվում էր Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցը»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ ձերբակալման իրավաչափության հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենակ։

Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախաը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել եւ մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»։

Լուսինե Սահակյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի կասկածանքը նաեւ զայրույթ է առաջացնում այն իմաստով, որ կասկածանքի բովանդակության մեջ նշված է՝ այս պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներն են հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը. «Այսինքն՝ իշխանությունները եւ վարույթն իրականացնող մարմինը Արցախի Հանրապետությունը համարում են, որ ընդամենը գտնվել են Արցախի վերահսկողության տակ, դրա համար էլ իրենք այսպես դյուրին հանձնել են Ադրբեջանի Հանրապետությանը»։

Պաշտպան Սահակյանը հայտնեց նաեւ, որ այս քրեական գործի ընթացքում իրենց որեւէ ապացույց չի ներկայացվել. «Չի ներկայացվել որեւէ ապացույց, որը կարող էր փաստել, որ Արթուր Վանեցյանը որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն ունի։ Ասեմ ավելին, ասում էին՝ այս փուլում այդ ապացույցները բավականին խորությամբ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, եւ որեւէ ապացույց չի ներկայացվել»։

Նա ասաց, որ դատական նիստին հարց է բարձրացվել Վանեցյանի՝ քրեական գործից թաքնվելու վտանգի վերաբերալ. «Չի կարող թաքնվելու ռիսկ լինել՝ որպես ձերբակալման նպատակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը օրեր շարունակ անընդհատ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ, ներկայացել է։ Նույնիսկ երբ խուզարկություն է կատարվել իր, իր ծնողների բնակարաններում, ինքը տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ եւ ինքն էլ ներկայացել է ԱԱԾ։ Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի է, ակնհայտ է, որ այն պիտի ճանաչվի ոչ իրավաչափ, եւ նա պետք է ազատ արձակվի»։

Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք այս ընթացքում ծանոթացել են նաեւ ԲԴԽ նախագահի հայտարարությանը. «Այդ հայտարարությունը համարում եմ դատավորների համար կոչ, որպեսզի նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ, մնան ժողովրդի կողմում, եւ ոչ թե իշխանության։ Բոլոր քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում էին եւ անձինք զրկվում էին ազատությունից, դատարանները դա ոչ իրավաչափ էին ճանաչում։ Այսինքն՝ իրենք նաեւ իրենց քաղաքացիական պարտքն էին կատարում եւ որպես դատավոր իրենց երդումն էին կատարում, եւ ցույց էին տալիս նաեւ, որ իրենք Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին են, որոնք չեն  պատրաստվում օգնել՝ մեր հողերը հանձնել թշնամուն»։

Նա նշեց, որ կալանքի միջնորդությունը քննելու է նույն դատավորը։

Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ  35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։

Լուսինե Սահակյան Արթուր Վանեցյան ձերբակալություն Դատարան կալանավորելու միջնորդություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին