f

Անկախ

«Հիմա բոլորը փորձում են մաքրվել այդ դավաճանությունից, բայց դավաճանությունը մեծ է»․ Զ․ Փոստանջյան


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Անկախ-ի խնդրանքով անդրադարձել է 17 կուսակցությունների հայտարարությանը, որին միացել է նաև իր կուսակցությունը։

-Տիկին Փոստաջյան, անդառնալի կորուստները կանխելու համար քաղաքական ուժերը պահանջում են՝ 1 ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը, 2 իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը: Արդյո՞ք քննարկվել են այդ մարմնի ստեղծման մեխանիզմները, դա հնարավո՞ր է կարճ ժամկետում իրագործել՝ հաշվի առնելով իրավիճակի օրհասական լինելը։

-Իհարկե, քննարկել ենք։ Առանց նման քննարկման այդ պահանջը կլիներ անիմաստ։ Կան տարբեր մեխանիզմներ, որոնք նաև մատչելի են անհապաղ իրագործելու համար։ Այդ տարբերակները քննարկվել են, հնարավոր է դա իրագործել,
բայց մինչև չլինի առաջին քայլը (հրաժարականը), մենք հաջորդ քայլի հետ կապված որոշում չենք կարող ունենալ։

-Ինչո՞ւ հայտարարությանը չի միացել «Լուսավոր Հայաստան»-ը, հատկապես, որ մեր տեղեկություններվ՝ իրենք նույնպես մասնակցել են այդ քննարկումներին։

-Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել, իրենք պետք է իրենց դիրքորոշման մասին հայտնեն, բայց միգուցե դեռ միանան, հայտարարությունը բաց է։ Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական հասունություն ունեցող որևէ ուժ, որը չմիանա այս դիրքորոշմանը։ Այսինքն, այս դեպքում չեն միանում որևէ անձի, որևէ խմբի, այլ միանում են հստակ քաղաքական դիրքորոշմանը, առ այն, որ գործող իշխանությունները ձախողել են, ձախողման պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կոմպետենտություից, քաղաքական թերուս լինելուց, ընդհուպ դավաճանություն։ Այսինքն պատճառը մեկը չէ, պատճառների համախումբ է, հետևաբար, եթե մենք ուզում ենք բեկում մտցնել այս իրավիճակում, ապա պետք է այդ պատճառները վերացնենք։ Ընդհանրապես այսօր որպես ազգ մեր լինել-չլինելու հարցն է որոշվում։ Վաղը մենք ինչպե՞ս ենք նայելու մեր երեխաների աչքերին։ Արցախը մեր հայրենիքն է, և այս 44 օրվա ապաշնորհ քաղաքականությունն ու դավաճանությունը, նաև դրանից առաջ տեղի ուեցած իրադարձությունները, ուղղակի անտարբեր չեն կարող թողնել որևէ մեկին, և այդ ամենը քաղաքական զգոնություն է պահանջում։ Արցախը մեր հայրենիքն է, բայց մենք փաստորեն Արցախին չենք տրամադրել համապատասխան ռազմակա օգնություն, և դրա պատասխանատվությունն այսօր կրում է ՀՀ գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

-Այդ դեպքում ինչո՞ւ էին ամենաբարձր մակարդակով կոչեր հնչում՝ կամավորական խմբեր կազմելու և Արցախ մեկնելու հետ կապված։   

-Սա պետություն է։ Եթե մենք պետություն չունենայինք, չունենայինք ազգային զինված ուժեր, ռազմական դոկտրին, ազգային անվտանգության դոկտրին, չունենայինք պետական մարմիններ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, ես գավառական, գավառամիտ, գյուղացի տղա եմ, դուք էլ ինձ դրել եք ձեզ ղեկավար, ու ես հայտարարես, որ այս պատերհիմա կոչ եմ անում ձեզ ջոկատներ կազմել, գնալ հարենական պատերազմ։ Այսինքն, որպես կուսակցության ղեկավար՝ ես ջոկատ կազմեմ, այդ 15 օրում կազմված ջոկատը կարո՞ղ է մրցունակ մարտ վարել։

-Տիկին Փոստանջյան, ի՞նչ հիմքեր ունեք հայտարարելու, որ մեր զինված ուժերը ողջ ներուժով ներգրավված չեն եղել Արցախի պաշտպանությանը։

-Իսկ ակնհայտ չէ՞։ Լսեք Արկադի Կարապետյանին։ Նա պատահական մարդ չէ։ Նա առաջին պատերազմով անցած մարդ է, ի՞նչ է նա պահանջում և ի՞նչ է ասում, ինչի՞ կարիքն ունի այսօր Արցախը, ինչը մենք չենք տրամադրել։ Ինչո՞ւ հատուկ գործողություններ չեն իրականացվել Ադրբեջանի տարածքում, որ նաև իրենց մոտ առաջանա խուճապ, ինչո՞ւ դա տեղի չի ունեցել։ Դրա համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները՝ առաջին հերթին  Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Դավիթ Տոնոյանը։ Ո՞ւր են այդ մարդիկ։ Հիմա մենք ի՞նչ հասկանանք այս ամենից՝ որ եղել է գործա՞րք։ Փաստարեն, այո, այն, ինչ ասվում էր այս 2,5 տարիների ընթացքում՝ որ հենց էնպես չեն Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, այլ փոխանցել են Արցախի համար, դա ճիշտ է։

րդյո՞ք քաղաքական ուժերի պահանջը վերաբերում է նաև Արցախի իշխանություններին։

-Ես հիմա հասկանում եմ, որ Արցախում, ըստ էության, քաղաքական իշխանություն չի գործում։ Բայց, փառք Աստծո, Արցախում այսօր գործում է ազգային բանակը։ Այսօրվա պաշտոնական հայտարարությունը (Արցախի նախագահի խոսնակի հատարարությունը-խմբ) շատ տարօրինակ էր, հատկապես, որ այն հնչեց ադրբեջանական կողմի հայտարարությունից անմիջապես հետո։ Սա ի՞նչ է նշանակում։ Եվ բացի այդ, եթե կա նման հայտարարություն, նման փաստի արձամագրում, ապա ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ հասարակությանը հաշվետվություն չի տրամադրում։ Ո՞ր ծակն է նա մտել։ Սա իր համար այլևս «Կոշ» քրեակատարողական հիմնարկը չէ, որ իր տերերին խնդրի, իրեն տեղափոխեն «Արթիկ» քրեակատարողակա հիմնարկ և փափուկ միջավայրում պահեն, մինչև դուրս գա և էլի իր սև գործն անի։ Այս անգամ այդպես չի լինելու, էլ տեղ չունի գնալու և թող չհամարձակվի որևէ բան հայ ազգի անունից այլևս խոսել կամ որևէ գործողություն կատարել։ Այսպիսի դավաճանություններ մեր պատմության մեջ էլի են եղել։ Ինչպե՞ս է Անին կործավել։ Վերջը չմտածեցին՝ Սերժը Նիկոլին ինչո՞ւ էր իշխանութուն փոխանցում և ասում՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։

-Բայց նկատենք որ քաղաքական ուժերի հայտարարությանը նաև ՀՀԿ-ն է միացել։

-Հանրապետականը միացել է, որ իրեն փրկի։ Հիմա բոլորը փորձում են մաքրվել այդ դավաճանությունից։ Բայց դավաճանությունը մեծ է, միայն Նիկոլով չէ պայմանավորված։ Գործարքը կատարվել է ոչ Նիկոլի օրոք։ Նիկոլին բերել են, որ գործարքն ի կատար ածի։ Եվ անում է, արեց։ 2,5 տարի ամեն ինչ արեց ազգը պառակտելու և չպատրաստվելու այս պատերազմին։ Հենց ինքն էր ասում, որ 2011 թվականից այլևս սպառված էր բանակցությունների միջոցով հարցի լուծումը։ Բա 2,5 տարի դու ինչո՞ւ չէիր պատրաստվում պատերազմի։

-Որդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, և ինչպե՞ս եք պատկերացնում այս պատերազմի հանգուցալուծումը։

-Սա մեծ պատերազմի սկիզբն է, և եթե մենք որպես ազգ ուզում ենք գոյատևել աշխարհում և պետություն ունենալ, ապա մենք պետք է հենց այսօրվանից պատրաստվենք, ոչ թե այսպիսի խուժան բյուջե ընդունենք։  Մենք պետք է ընդունենք բյուջե, որտեղ նախևառաջ կգերակշռի գիտության, կրթության ֆինանսավորումը, բայց այդ ոլորտերին այսօր տրվել են փշրաքեր։ Իսկ իրե՞նց համար ինչքան գումար են նախատեսել․․․ Պետք է ամեն ինչը փոխվի, տրամաբանությունը պետք է փոխվի բոլոր հարցերում՝ արմատապես։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա իրեն բերողները  դեռ իր հետ անելիք ունեն, և ինքն իր կեղտոտ գործը դեռ պետք է ավարտին հասցնի։

-Ո՞րն է այդ «կեղտոտ գործը»։

-Ինքն իր բերանով ասեց։ Այն, ինչ է ուզում Ալիևը՝ կապիտուլյացիա։ Այո, կա գործարք, որն ինքը պետք է ի կատար ածի։ Դրա համար էլ իր տերերն իրեն ատամներով դեռ պահում են։

հարցազրույց Զարուհի Փոստանջյան խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին