f

Անկախ

Տղաներ և աղջիկներ, թուրքն արդեն Շուշիի տակ է, եւ Շուշի է հասել ոչ թե այն պատճառով, որ այդ մասին գրում են ֆեյսբուքում, այլ որովհետև դուք անճարակեք ու ապիկար


Նիկոլը շարունակում է իր աննախադեպ հաղթարշավը մամուլի դեմ պատերազմում։

Սկզբում աննախադեպ տուգանքներ սահմանեց ոչ միայն մամուլի, այլ որ ավելի աննախադեպ էր՝ ֆեյսբուքի առանձին օգտատերերի նկատմամբ։ Հետո նրա ՊՆ աննախադեպ ներկայացուցիչը, որը հանրությանն անընդհատ ապատեղեկացնում էր պատերազմի մասին, որոշեց հարձակումներ գործել առանձին լրատվամիջոցների նկատմամբ։ Հիմա նրա պատգամավորները որոշել են իրենց խնդիրները բացահայտողներին բանտ նստեցնել։

Ասում են՝ այս իշխանություններն արեւմտյան արժեքներ են դավանում։ Իրականում սրանց «մարդու իրավունքները» սահմանափակվում են լգբտ-ների, աղանդավորների եւ Հայաստանում մարգինալ համարվող այլ խմբերի մասին հոգածությամբ, ինչով կարելի է փիարվել որպես «արեւմտյան արժեքների» պաշտպան։ Մարդու այլ իրավունքների՝ կյանքի իրավունքի, սոցիալական իրավունքների վրա սրանք թքած ունեն, իսկ մարդու հիմնական իրավունքներից՝ խոսքի ազատության նկատմամբ, սրանք թշնամի են։ Եվ թքած ունեն, որ հենց Արեւմուտքի պահանջով են նախկինում ապաքրեականացրել վիրավորանքն ու զրպարտանքը։

Պատճառը պարզ է՝ իրենք իշխանության են եկել մամուլի մանիպուլյացիաներով, իսկ մամուլի ազատությունը բացահայտում է իրենց ստերը, եւ ուրեմն՝ պետք կռվել մամուլի դեմ, որպեսզի պահպանեն իշխանությունը։ Եվ ՔՊ-ի մարտական ջոկատը, որը խորը թիկունքում արդեն զինվորական թրեյնինգ է անցել ու սելֆիներ արել, զինավառված գալիս է, որ երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստում ջախջախի իր թշնամուն՝ ազատ խոսքին։

Ուշքի եկեք, տղաներ եւ աղջիկներ, թուրքն արդեն Շուշիի տակ է, եւ Շուշի է հասել ոչ թե այն պատճառով, որ այդ մասին գրում են ֆեյսբուքում, այլ որովհետեւ դուք անճարակ եք ու ապիկար։ Վիրտուալ մարտերի փոխարեն մտածեք ռազմաճակատի մասին։ Ձեր աթոռները պաշտպանելու փոխարեն մտացեք հայրենիքը պաշտպանելու մասին։ Ու մեկ էլ մտածեք՝ այդ աթոռները պահում եք, որ ի՞նչ անեք, չէ՞ որ դրանք այս պահին առաջին հերթին պատասխանատվություն են նշանակում։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում խոսքի ազատություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին