f

Անկախ

Տեղական լրատվամիջոցներին արգելում են խոսել, բայց մեզանում չի արգելվել ֆեյսբուքը, չեն արգելափակվել ադրբեջանական կայքերը․ Հայաստանում անխափան մուտք կա դեպի «Հաքին․ազ» և թշնամու մյուս կայքերը,


Մեզ` Yerevan.Today-ին այսօր հերթական անգամ ոստիկանությունը տուգանեց, ըստ իրենց՝ պետական և ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար։ Ու որո՞նք էին այդ իբր տեղադրված հոդվածները․ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի առաջարկին դրական գնահատական տված երեք գործիչների՝ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, դերասան Վիգեն Ստեփանյանի արձագանքներն էին։ Մեկ արձանագրություն էլ կազմվեց, ուշադրություն՝ ռուսաստանաբնակ հայ գործարար և բարեգործ Սերգեյ Համբարձումյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակը իբր տեղադրելու համար։ Հնարավոր է՝ ոմանք չգիտեն, բայց նա այն հայրենասեր մարդն է, ում նախաձեռնությամբ և միջոցներով վերանորոգվել և կառուցվել են մեր երկրում հզոր կառույցներ՝ Մատենադարանի նոր մասնաշենքը, Իսակովի պողոտայի վրա գտնվող սահադաշտը, նրա ֆինանսական միջոցներով մեր երկրում կատարվել են բազմապիսի ներդրումներ, բարեգործական ծրագրեր, այսօր էլ կատարվում են պատերազմի կարիքների համար մեծաքանակ թե՛ հանգանակություններ, թե՛ ուղղիղ օգնություն։ Ու այս մեծատառով մարդու բաց նամակը հրապարակելու համար լրատվամիջոցը տուգանվում է։

Շառլ Ազնավուրի բախտը բերել է, որ ողջ չէ, թե չէ իր հայտարարությունները ևս կդառնային տուգանքի ենթակա՝ «պետական անվտանգությանը սպառնալիք» դրոշմով։

Մեզ տուգանեցին 2 միլիոն 8 հարյուր հազար դրամով, մեկ անգամ էլ տուգանել էին 700 հազար դրամով։ Ու աբսուրդը գիտե՞ք որն է․ գրելու համար մեզ տուգանում են, տեղական լրատվամիջոցներին արգելում են խոսել, բայց մեզանում չի արգելվել ֆեյսբուքը, չեն արգելափակվել ադրբեջանական կայքերը․ Հայաստանում անխափան մուտք կա դեպի «Հաքին․ազ» և թշնամու մյուս կայքերը, որոնք ամբողջությամբ ատելության խոսք են տարածում, Հայաստանում ԱՄՆ պետդեպի փողերով ակտիվ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանը, անգամ մտել է կաբելային հեռուստացանց, ու օրը մի քանի անգամ եթեր է տալիս Ալիևի հարցազրույցը, որտեղ մեր երկրին ղեկավարին ինչ ասես ասում է այդ տականքը։ Հրադադարի խախտումները տալիս է որպես ընդամենը Հայաստանի հայտնած տեղեկություն, ոչ թե իրողություն։ Նրանք անվտանգության սպառնալիք չեն, անվտանգության սպառնալիք է Արցախն ու Հայաստանը փրկելու կոչերը, Սերգեյ Համբարձումյանի բաց նամակը վարչապետին։

Սևակ Հակոբյան ՖԲ Գրառում տուգանք ռազմական դրություն

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին