f

Անկախ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԵՎ


Երբ Վազգեն Մանուկյանի կոչին նիկոլականները փորձում են գնահատական տալ, ապա անեծքներից ու հայհոյանքներից զատ առաջ են քաշում սահմանադրականության, լեգիտիմության եւ կայունության պահպանման անհրաժեշտության թեզերը։

Սահմանադրականությունն ու լեգիտիմությունը Նիկոլ Փաշինյանն է սարքել բովանդակազուրկ, եւ այժմ դրանք բացի իր իշխանությունն արդարացնելու ֆունկցիայից, որեւէ այլ գործնական նշանակություն չունեն։

Ռազմաճակատում հարաբերական կայունություն է, բայց կայունությունը այժմ շատ ցավալի է եւ անընդունելի։ Մենք ցանկանում ենք այնտեղ այնպիսի անկայունություն, որը գոնե ետ կբերի սեպտեմբերի 26-ի գիծը։

Դիվանագիտական ճակատում դատարկություն է։ Անընդհատ խուսափելով բանակցություններից, անընդհատ բանակցային սեղանի մոտ անհեթեթություններ խոսելով, ստացանք այսօրվա վիճակը, երբ ագրեսիան չենք կարողանում կանգնեցնենք դիվանագիտությամբ։ Ռուսաստանին ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական օգնության համար պաշտոնապես դիմելու կոչերը Նիկոլ Փաշինյանը արդեն դավաճանության գույն ստացող համառությամբ անտեսում է։։Բարձր էներգիայով դիվանագիտական վակուումի այսպիսի մետատաստաբիլ կայունությունը հղի է բազմաթիվ պայթյուններով, այսպիսի կայունությունն ամենեւին պետք չէ։

Հայաստանում մոլեգնում է համաճարակը, նրա զոհերի թիվն արդեն հասնում է ռազմաճակատի զոհերի թվին։ Դավաճաններ են որոնում ու պատերազմի ժամանակ պաշտոնանկ են անում անվտանգության ու հակահետախուզության պետերի։ Իշխանությունը իրար հետեւից կայացնում է հակասական ու անհոդաբաշխ որոշումներ, մեկ բոլորին ուղարկում է համայնքապետարաններ, գյուղապետարան չհասած, կոչ է անում հերթեր գոյացնել զինկոմիսարիատների մոտ։ Փախստականների ու բանակի մատակարարման հսկայածավալ խնդիրներ, որոնք ավելի շատ դրված են կամավորականների ուսերին, քան իշխանությունների։ Եվ այս ամենին վրադիր՝ Նիկոլ Փաշինյանի անհոդաբաշխ ելույթները՝ մեկ լեցուն պանիկայով, մեկ՝ անհիմն պաթոսով։

Սա՞ է կայունությունը․ եթե սա է կայունությունը, ապա այն ձեռնտու է միայն թշնամուն։ Եվ դրա համար է կոչ արվում խախտել, ջարդել այսպիսի «կայունությունները» թե ռազմաճակատում, թե դիվանագիտական ֆրոնտում, եւ թե Հայաստանի կառավարման բազմաթիվ ասպարեզներում։ Հենց այս պատճառով է կոչ արվում իշխանությունը ժամանակավորապես հանձնել զինվորականներին, որոնց գործողությունները ենթարկվում է կանոնակարգին, եւ ոչ թե պանիկային, խումհարին կամ հանկարծակի պաթոսին։

Ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը այս ամենը ամփոփել էր մեկ նախադասության մեջ․ «Հայերը պետք է որոշեն, թե որն է իրենց համար ավելի կարեւոր՝ Փաշինյա՞նը, թե Ղարաբաղը"։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում Արցախ Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին