Չիլիում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյան ցնցումներ են գրանցվել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետների կարծիքով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռաուկո գյուղից 36 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան 3 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է հողի տակ 58,3 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: