f

Անկախ

Երկիր Ծիրանի կուսակցությունը պահանջում է գործող կառավարության հրաժարականը:


ՀԱՅ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՈՒԼ ՉԷ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր Հայրենիքի դեմ ներկայումս վերածվել է գոյապայքարի, որի ընթացքում ռազմաճակատում մարտնչող մեր զինվորները, սպայական կազմն ու կամավորականները քաջության և հնարամտության հրաշքներ են գործում: Ավաղ, նրանցից շատերն իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին` երիցս խոնարհում և հավերժ փառք մեր հերոսներին…

Անգնահատելի է Սփյուռքի հսկայական դերը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան դատապարտելու, կանխելու, Հայրենիքին ամեն ինչով սատարելու և Արցախի ինքնորոշման ձայնն ու իրավունքը աշխարհի բազմաթիվ երկրներում բարձրացնելու և հետամուտ լինելու` կամավոր ստանձնած կարևոր առաքելությունում: Եվ առավել քան նշանակալի է դառնում միլիոնավոր մեր սփյուռքահայերի ամենօրյա նվիրական պայքարը` ազդեցիկ պետությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից զավթիչներին վերաբերող հերթապահ բնույթի դատապարտող, ավելի հաճախ նույնիսկ` նրանց հետ հավասարության նշան դնող ոչ հասցեական հայտարարությունների համայնապատկերում:

Անցյալ դարավերջի 90-ականներին հայկական ՄԵԾ ԶԱՐԹՈՆՔԻՆ հաջորդած թուրք-ադրբեջանական պատերազմը ևս ուղեկցվում էր աշխարհի լռությամբ և որոշակի անհաջողություններով ռազմի դաշտում, սակայն դա չխանգարեց, որ մեր հազարավոր հայորդիների մաքառման, մեր պանծալի անհատականությունների (Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի, մյուս նվիրյալների) շնորհիվ և հազարավոր մեր հայրենակիցների կյանքի գնով հայ ազգը կարողանա ԳՈՅԱՊԱՅՔԱՐԸ վերածել ԱԶԱՏԱՄԱՐՏԻ…

Հաշվի առնելով ներկայիս պատերազմի ոչ բարենպաստ իրավիճակը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից հայ ազգին ուղղված «ցավոտ փոխզիջում», «կապիտուլյացիա» պարտվողական և խայտառակ ձևակերպումները: Կուսակցությունը պահանջում է գործող կառավարության հրաժարականը: Մենք հորդորում ենք  Հայրենիքից որևէ տարածք հանձնելուն դեմ քաղաքական, ռազմական ու հանրային առողջ ուժերին ու անհատներին անհապաղ նախաձեռնել`

 

  1. Հայ ազգի ռազմական շնորհալի և կոփված գործիչների հավաքագրում մեկ միասնական հրամանատարական օղակում` օժտելով մարտավարական լուծումներ ու ռազմավարական որոշումներ ընդունելու և դրանք Հայաստանի ու Արցախի ՊՆ և ՊԲ հրամանատարությանն առաջադրելու հնարավորություններով` ազատագրական ռազմավարության ներքո:
  2. Անվերապահորեն ի մի բերել Հայաստանում և Սփյուռքում գործող հայ քաղաքական մտքի կարողությունները` ներկայիս վտանգաշատ իրավիճակը հաղթահարելու, ապա նաև որպես ռազմավարություն` նոր դիվանագիտական ու քաղաքական լուծումներ ուղենշելու գերնպատակով (Թուրքիայի և Ադրբեջանի կազմաքանդման, 1920-ականների ծանր կորուստների վերականգնման դիվանագիտական ու քաղաքական հիմքեր):

Հետևաբար, ի մի բերելով վերոգրյալը, գործադիր իշխանությունը պետք է հանձնվի ռազմաքաղաքական խորհրդի:

ՀՀ գործադիր իշխանության լծակները տնօրինող և գործող մյուս բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք` իսկույն և ամբողջական վայր դնել կուսակցական գործերը, ծրագրերը, դրոշները և անմնացորդ լծվել համազգային համախմբման և ռազմի դաշտում հաղթական բեկում մտցնելու սուրբ գործին:

Զարուհի Փոստանջյան հրաժարական Երկիր ծիրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին