Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 409 նոր դեպք: Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների համաձայն, երկրում գրանցված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 449 հազարը: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին տվյալներով՝ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 449 275 դեպք:
Օրվա ընթացքում երկրում COVID-19-ից 42 հիվանդ է մահացել: Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում մահացել է 10.098 հիվանդ:
Հոկտեմբերի 24-ից Բեռլինում համաճարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ քաղաքացիները պարտավորվել են պաշտպանական միջոցներ կիրառել ոչ միայն շենքերի ներսում, այլև դրսում: