f

Անկախ

Հաղթելու ենք, բայց հաստատ առանց նման ղեկավարի


Սեփական ժողովրդին անթասիբ, իսկ պատերազմող զինվորին՝ դասալիք անվանող երկրի ղեկավարին անպարկեշտ որևէ խոսք չասելու համար միայն կարելի է ատամները կրճտացնելով լռել:

ՊՆ ներկայացուցիչ Արծրունի Հովհաննիսյանը, որ օրեր առաջ տարածքներ կորցնելու մասին խոսողներին ամոթանք էր տալիս, այսօր հաստատում է Կուբաթլին թշնամու հսկողության տակ անցնելու մասին: «Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը դեռ ծայրահեղ չէ»: Իսկ թե երբ է իրավիճակը մեր իշխանությունների կողմից ծայրահեղ բնորոշվելու, բոլորիս համար շարունակում է հարցական մնալ:

Հասկանալ է պետք, որ սա ո՛չ Ավարայր է, ո՛չ Սարդարապատ, ո՛չ Մեծ Հայրենական, ոչ էլ նույնիսկ 1990-ականներին մղված Արցախյան գոյամարտ: Սա իր առանձնահատկություններով մյուսներից լիարժեքորեն տարբերվող պատերազմ է: Սա նաև ֆուտբոլային խաղ չէ, երբ խաղադաշտից դուրս նստած դըմփ-դըմփ-հու-ով ու «թասիբի» մասին գոռալով պահանջում ես մրցակցի դարպասը բացել: Սա պատերազմի դաշտ է իր բոլոր արհավիրքներով, սարսափներով ու վախի մարդկային ամենաբնական ու անժխտելի զգացմունքներով:

Ավելին չպահանջենք սահմանին կռվող զինվորից, որի ձեռքում այս պահին միայն զենքն է ու իր կյանքը:

Մինչ ժողովրդի «անթասիբության» մասին տրտնջալը մի պահ զգաստանալ է պետք ու սեփական խղճին հարց տալ, թե որպես երկրի ղեկավար օրհասական այս պահին, Պոմպեոյի ու Թրամպի քնից զարթնելուն սպասելուց բացի ի՞նչ եմ արել, երբ ազգային իրական համախմբման տրամաբանական լուծումը վաղուց դրված է իմ սեղանին ու ես ինքնասիրությամբ տարված ու համառորեն՝ ի գին մարդկային կյանքերի ու տարածքային կորստի, չտեսնելու եմ տալիս այն:

Հաղթելու ենք, բայց հաստատ առանց նման ղեկավարի:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին