f

Անկախ

Հունաստանի վարչապետը Մակրոնին աջակցություն է հայտնել՝ կապված Թուրքիայի կողմից վիրավորանքների հետ


Թուրքական ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հասցված անձնական վիրավորանքներն անթույլատրելի են, Հունաստանը լիովին աջակցում է ֆրանսիական պետության ղեկավարին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքական ղեկավարության կողմից նախագահ Մակրոնին հասցված անձնական վիրավորանքներն ու ատելության արտահայտություններն անթույլատրելի են, դրանք բորբոքում են կրոնական ատելություն եւ սասանում խաղաղ համագոյակցությունը»,-  շեշտել է Միցոտակիսը։ Նա հայտարարել է «լիակատար աջակցության եւ Էմանուել Մակրոնի ու ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխության մասին, որը դեռեւս սգում է զազրելի հանցագործության պատճառով», որը Փարիզի արվարձանում իրագործել էր իսլամիստը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը «հոգեկան խանգարումներից բուժվելու կարիք ունի»։ Թուրք առաջնորդն այսպես էր արձագանքել Ֆրանսիայի առաջնորդի արտահայտություններին՝ կապված Փարիզի արվարձան Քոնֆլան Սենթ Օնորինում ահաբեկչության հետ, երբ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական թշնամանքի հողի վրա սպանել էր դպրոցի ուսուցչին։ Տեղի ունեցածից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ պայքար են ծավալելու արմատական գաղափարախոսության կրողների եւ նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ»։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կիրակի հայտարարել էր, որ Ֆրանսիայի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության արտահայտություններն անթույլատրելի են ու կեղծիք են։ «Քոնֆլան Սենթ Օնորինում տեղի ունեցած ահաբեկչության պաշտոնական դատապարտման կամ Ֆրանսիայի հետ համերաշխության դրսեւորման բացակայությանը հիմա վերջին օրերին հավելվել է ատելությամբ լի կեղծ քարոզչություն՝ ուղղված մեր երկրի դեմ։ Ինչպես նաեւ թուրքական բարձրագույն ղեկավարության կողմից ֆրանսիական պետության ղեկավարին ուղղված ուղղակի վիրավորանքներ։ Այս ամենը վկայում է Ֆրանսիայի դեմ, ինչպես նաև բուն երկրի ներսում ատելություն բորբոքելու ձգտման մասին»,- նշել է երկրի ԱԳ նախարարը։

Հունաստան Ֆրանսիա Հունաստան Կիրիակոս Միցոտակիս

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին