РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին։ Գրում է Gazeta.ru-ն։
ԱՄՆ նախագահական միավորման լրագրողները հայտնել են, որ Թրամփը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի քննարկմանը:
«Տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ իսկապես, լավ առաջընթաց կա», - ասել է ամերիկացի առաջնորդը:
«Սակայն Թրամփը չի հայտնել, թե արդյոք խոսել է երկրների ղեկավարների հետ», - պարզաբանել են միավորման լրագրողները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ներկայումս գտնվում են Վաշինգթոնում, որտեղ հանդիպում են ունենում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները: