f

Անկախ

Դիտարկումներ, որոնք հետաքրքիր կլինեն ու կօգնեն պատկերացում կազմել պատերազմական իրական վիճակի մասին


Պատերազմի առաջին օրից մշտադիտարկում եմ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում ներկայացվող իրենց ռազմական մեկնաբանների տեսակետները ռազմաճակատում ընթացող մարտական գործողությունների ընթացքի և արդյունքների մասին: Մի քանի դիտարկումներ ներկայացնեմ, որոնք կարծում եմ հետաքրքիր կլինեն ու կօգնեն պատկերացում կազմել իրական վիճակի մասին:

1. Բոլորը միաբերան փաստում են, որ ադրբեջանական բանակի հարձակման հիմնական ուղղությունները երկուսն են՝ հյուսիսային և հարավային, իսկ կենտրոնական մասում, որտեղ մեր առավել ամրացված պաշտպանական գիծն է իրենց գնահատականներով, ընդամենը ուժեղ ճնշում են կիրառում, որպեսզի մենք չկարողանանք ուժերի վերաբաշխում անել:

2. Արձանագրում են, որ հյուսիսային ուղղությունում բանակային առաջին կորպուսի հաջողությունները շատ համեստ են, ինչը բացատրում են ռելիեֆի առանձնահատկություններով, այդ տարածքում համարյա բոլոր իշխող բարձունքների նկատմամբ հայերի վերահսկողությամբ, ուժեղ և բավականին գրագետ կառուցված պաշտպանական գծով: Ըստ որում, խոստովանում են, որ այս ուղղության վրա տեղակայված հայկական զորքերի անձնակազմը և հրամանատարությունը շատ լավ պատրաստություն ունի: Արձանագրում են, որ այստեղ հրետանու և անօդաչուների արդյունավետությունը բազմակի անգամ զիջում է ռազմաճակատի հարավային ուղղության գոտուն, որտեղ տեղանքը հարձակողական գործողությունների համար ավելի նպաստավոր է:

3. Ադրբեջանական բանակի հաջողությունները իրենց գնահատմամբ սպասելի էին հարավային ուղությունում, նշում են մի քանի հիմնական պատճառներ, որոնց թվում՝ տեղանքի հարթավայրային ռելիեֆը, մեր պաշտպանական գծի համեմատական թուլությունը, ու հատուկ շեշտում, որ կանխատեսելի էր հայկական զորքերի մարտավարական նահանջը դեպի ետ, քանի որ այդ հնարավորություն է տալիս կողային հակագրոհով շրջապատման մեջ առնել գրոհող թուրքական զորքը: Հատկանշական է, որ հենց այս հանգամանքով են բացատրում ադրբեջանական բանակի կոնսերվատիվ ռազմավարությունը դանդաղ առաջխաղացման առումով՝ նշելով, որ այդ պետք է դրական գնահատել, քանի որ հիմա գոնե չեն կրկնվում նախկին պատերազմի սխալները: Այստեղ մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել:

Շեշտադրում են երկու կարևոր գործոն, որոնցից մեկը վերաբերում է մեզ վերագրվող ռազմավարությանը՝ հարձակվող զորքը հնարավորինս մոտեցնել Հայաստանի սահմանակից գոտուն, որպեսզի ռազմական գործողությունները հիմք դառնան Հայաստանի ու հնարավոր է նաև Իրանի կողմից հրթիռա-հրետանային հարվածների համար ու սահմանափակվի ադրբեջանական ռազմական ավիացիայի օգտագործման հնարավորությունը ադրբեջանական բանակի համար:

Երկրորդ, արձանագրում են, որ թուրքական հրամանատարությունը ճիշտ է գնահատում ռիսկերը և վերջին օրերին արդարացիորեն փոխել է իր հարձակողական ներթափանցման ուղությունը դեպի ավելի հյուսիս՝ Ֆիզուլի, Մարտունի, Հադրութ ուղղությամբ, որպեսզի չեզոքացնի թևային հակագրոհի վտանգը, հայերիս համար ստեղծի շրջապատման վտանգ այդ հատվածում:

Համարյա բոլորը ընդունում են, որ բոլոր գոտիներում ադրբեջանական բանակի ճնշման ներքո հայկական զորքերի նահանջը, այնուամենայնիվ, հստակ մարտավարական է, ինչի պատճառով վերջին օրերին թուրքական հրամանատարությունը փոխել է մարտավարությունը՝ ներկայումս հարձակումը շարունակում է առավելապես մեկ-երկու հետևակային վաշտերի ուժերով՝ նպատակ ունենալով գրավել կարևոր բարձունքները և կոմունիկացիաների նկատմամբ կրակային վերահսկողության հնարավորություն տվող հենակետերը:

Խոսում են այս ուղղությամբ մեզ համար կրիտիկական վիճակի մասին, բայց շեշտում են, որ իրավիճակի գնահատականի հիմքում ոչ այնքան դիրքային փոփոխություններն ու պաշտպանական գծերի խախտումն է, որքան զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստները՝ արձանագրելով, որ հարավային ուղղությամբ հարձակվող 2-րդ կորպուսի հաջողությունները վտանգված կլինեն, հարձակումը հնարավոր չի լինի այլևս շարունակել, եթե հյուսիսային ուղղությունում վիճակը մնա նույնը:

4. Եվս մեկ շատ կարևոր դիտարկում: Քննարկում են հայկական և ադրբեջանական բանակի հրամանատարության ծրագրերը ռազմական դպրոցների տեսանկյունից՝ նշելով, որ հայկական Գլխավոր շտաբը կոմպլեկտավորված է հիմնականում սովետական-ռուսական դպրոցի սաներով, ովքեր առավելապես Կուտուզովյան-Ժուկովյան մարտավարական փիլիսոփայության կրողներ են՝ մարտավարական նահանջ-հակահարձակում, որը բնորոշ էր սովետական բանակին, իսկ ադրբեջանական բանակը թուրքական հարձակողական ռազմավարության կրողներ են, քանի որ ներկայում բանակը ղեկավարում են Թուրքիայում ռազմական կրթություն ստացած հրամանատարներ, որոնց այնտեղ սովորեցրել են հարձակվել, այլ ոչ պաշտպանվել:

5. Եվ վերջապես, իմ կարծիքով ամենակարևոր եզրակացություններից մեկը: Խոսում են ռելիեֆի առանձնահատկությունների և եղանակային պայմանների մասին՝ նշելով, որ շուտով կսկսվի անձրևային շրջանը, որին կհաջորդի ձմեռը, ինչը էապես դժվարացնելու բանակների աշխատանքը, բայց ադրբեջանական զորքերի համար այդ շատ ավելի զգայուն է լինելու օբյեկտիվ պատճառներով, և հայերն այդ հիանալի հասկանում են ու չեն շտապում: Այս պայմաններում թուրքական հրամանատարությունը ունի երկու տարբերակ՝ փորձել վճռական հարվածով հյուսիսային ուղղությունում բեկել իրավիճակը կամ հարավային ուղությունում ամեն ինչ անել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում ամրապնդվելու՝ ռազմական ինժեներական ենթակառուցվածքներ ու համակարգեր կառուցելու միջոցով, քանի որ հայերը կրակով նահանջելիս ոչնչացրել են այն ամենը, ինչ կարելի էր օգտագործել այդ նպատակով: Ըստ որում, կարծիք են հայտնում, որ այդ անելը հայերի կրակային խոցելության գոտում չափազանց դժվար է:

Ընդհանուր առմամբ, քննարկումների բովանդակությունը հանգում է իրավիճակի այս նկարագրությանը: Միանգամից ասեմ, որ առավել պաթոսային պրոպագանդիստական գնահատականները ու լիքը այլ ռազմավարական բնույթի դատողություններ հիմա չեմ ներկայացնում:

Բազմաթիվ այլ հետաքրքիր դիտարկումներ կան, սակայն, որոնց կանդրադառնամ առաջիկայում: Իսկ հիմա ընդամենը արձանագրեմ, որ հայկական տեղեկատվական տիրույթում հաճախ թշնամական թուրքական բանակի վիճակի գնահատականին ծանոթանալիս տպավորություն եմ ստանում, որ գուցե ադրբեջանական հարթակում են քննարկումները: Հանգիստ եղեք, հաղթում ենք:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին