f

Անկախ

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններն՝ անհավասար մրցակցության խթան


«Կրթության մասին» օրենքում փոփոխություններն  անհավասար պայմաններ կստեղծեն ավագ դպրոցների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և նրանց շրջանավարտների համար, ահազանգում են կրթության ոլորտի ներկայացուցիչները։ 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով երկու հիմնական փոփոխություն է առաջարկվում․ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կկարողանան հիմնական կրթության հիմքով վճարովի կրթություն կազմակերպել (ներկայում քոլեջներն ու ուսումնարանները միայն պետպատվերով տեղեր ունեն հիմնական կրթությամբ դիմորդների համար)։ Իսկ այն մասնագիտությունների  գերազանց առաջադիմությամբ շրջանավարտները, որոնց ուղղությամբ հեռակա կրթություն չի իրականացվում (առողջապահության, արվեստի և սպորտի ոլորտի մասնագիտությունները), կկարողանան կրթությունը շարունակել մասնագիտական բուհում՝ առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-րդ կուրսում։ 

Օրինագծի հեղինակներն են Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հարություն Բաբայանը։ Հեղինակների կարծիքով՝ օրենսդրական փոփոխությամբ ուսումնարանները և քոլեջները վճարովի ուսուցման շնորհիվ կկարողանան լրացուցիչ եկամուտներ ստանալ և դրա շնորհիվ առավել արդյունավետ գործունեություն իրականացնել։ Բացի այդ, մրցույթի պատճառով քոլեջներ չընդունվող աշակերտները կկարողանան վճարովի կրթություն ստանալ իրենց նախընտրելի մասնագիտությամբ։ 

Ուշագրավ է, որ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը՝ առաջարկելով անփոփոխ թողնել «Կրթության մասին» օրենքի վիճարկվող դրույթները։

Պատճառն այն է, որ Սահմանադրության համաձայն՝ պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ  կրթությունն անվճար է։ Իսկ «Կրթության մասին» օրենքով 2017-ին պարտադիր է 12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական, կամ միջին մասնագիտական կրթությունը։ 

Հետևաբար կառավարությունը կարծում է․  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթությամբ 19 տարեկանը չլրացած սովորողների համար չի կարող սահմանվել վճարովի կրթության հնարավորություն»։

Անդրադառնալով որոշ մասնագիտությունների պարագայում բակալավրի 2-րդ կուրսում կրթությունը շարունակելու հնարավորությանը՝ առաջարկում նշվում է, որ այդպիսով անհավասար պայմաններ են ստեղծվում մյուս մասնագիտությունների շրջանավարտների համար, որոնք կարող են միայն հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսում կրթությունը շարունակել բուհական համակարգում և ավագ դպրոցների շրջանավարտների համար, որոնք ստիպված են ընդունելության քննությամբ բուհի 1-ին կուրս ընդունվել։ 

ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժնի եզրակացությամբ ևս՝ օրենսդրական փոփոխությունների կարիք նման տարբերակով չկա։ Ըստ այդ եզրակացության՝  օրենսդրական փոփոխության ահնրաժեշտություն կլիներ, եթե փաթեթի նպատակը լիներ մասնավոր արհեստագործական ուսումնարաններում և քոլեջներում ևս  մրցութային հիմքով անվճար կրթությունը կազմակերպելու պարտականությունը դնել պետության վրա։ Այլապես՝ նախագծով նշված իրավակարգավորումն արդեն  ամրագրված է մի շարք օրենքներով։ 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օրենքին դեմ է արտահայտվել դեռ նախագծի քննարկման փուլում՝  կոչ անելով հեղինակներին ուսումնասիրել աշխատաշուկայի կարիքները և ուսումնական հաստատությունների կարողությունները։ 

Ինչպես «Առավոտն» է գրում, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարը նշել էր, որ եթե շատ ուսումնական հաստատություններ անգամ անվճար սահմանափակ տեղերի համար չեն կարողանում բավարար մակարդակ ապահովել, ինչպե՞ս են վճարովի տեղերի համար ապահովելու։ Նա նաև նշել էր, որ վճարովի կրթության հնարավորության դեպքում շատ աշակերտներ կդիմեն պրեստիժ, բայց աշխատաշուկայի կողմից պահանջարկ չունեցող մասնագիտությունների գծով և հետագայում կհամալրեն գործազուրկների շարքը։ Որպես օրինակ Հարությունյանը մատնանշել էր բուժական գործը, որը ծնողների և դիմորդների կողմից պահանջված է, բայց Առողջապահության նախարարության տվյալներով՝ շուկան ներկայում նման մասնագետների կարիք չունի։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն  ևս փաստում է, որ նախարարությունը միշտ անհրաժեշտ թվով պետպատվերի տեղեր է տրամադրել այն մասնագիտությունների գծով, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն։ Իսկ մրցույթից դուրս մնացող դիմորդներն, ըստ նրա,  աշխատաշուկայում ավելի քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններ ընտրածներն են` հաշվապահական հաշվառում, բանկային գործ և այլն։ Աղբալյանը շեշտում է, որ այս մասնագիտությունների  գծով հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողներին են աշխատանքի ընդունում։

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը տարօրինակ է համարում է, որ նույն կուսակցության անդամ հանդիսացող նախարարը և ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը, որը նաև օրենքի հեղինակներից է,  տարակարծություն ունեն նման գաղափարախոսական հարցում։ «Իրենք որպես նույն կուսակցության անդամ նույն գաղափարախոսությամբ պետք է մտածեն»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ օրենսդրական փոփոխության հիմքում քոլեջների լոբբինգն է։ 

«Նման որոշումներն այսպես չեն կայացվում։ Այս հարցը պետք է ընդհանուր ռազմավարությունների մեջ լուծվի, պետք է հստակ հասկանանք՝ ինչ է ավագ դպրոցը և ինչ է քոլեջը, ինչպես ենք բալանսավորում, որ միմյանց դեմ դուրս չգան, միմյանցից աշակերտ չփախցնենեն, միմյանց չխանգարեն, այլ համահունչ զարգանան»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ կարող ենք ավագ դպրոցներին էլ 4 տարվա ծրագիր իրականացնելու հնարավորություն տալ, և թող ավագ դպրոցների շրջանավարտներն էլ կրթությունը միանգամից բուհի 2-րդ կուրսում շարունակեն։ 

«Սա շատ ֆրագմենտար լուծում է։ Ըստ կառավարության ծրագրի 2019-ի վերջին պետք է ունենայինք կրթության ռազմավարություն,  կրթության ոլորտները պետք է սինխրոնիզացվեին։ Ո՞ւր են համակարգերի միջև սինխրոնիզացիաները։ Գիտենք, թե քանի տարի է, որ կա ավագ դպրոցների և քոլեջ-ուսումնարանների խնդիրը։ Եթե ռազմավարություն դեռ չունենք, ինչո՞ւ ենք  օրենքը հարմարեցնում խմբերից մեկի խնդիրների լուծմանը»,- հարց է բարձրացնում կրթության փորձագետը։ 

Օրենքով ստեղծվող անհավասար պայմանների մասին է ահազանգում նաև Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը։ «Հերթական անհավասար մրցակցության դրսևորումն է։ Ինչո՞ւ արտոնություններ չեն տրվում նաև ավագ դպրոցին»,- հարց է բարձրացնում Ավետիսյանը՝ հավելելով, որ օրինակ՝ ավագ դպրոցների շրջանավարտներին  կարելի է հնարավորություն տալ առանց քննությունների  բուհ ընդունվել։ 

Նա ասում է՝ մի կողմից ասվում է, որ աշխատաշուկան միջին մասնագիտական կրթությամբ աշխատուժի կարիք ունի, բայց մյուս կողմից քոլեջի շրջանավարտի համար անմիջապես դուռ են բացում դեպի բուհի երկրորդ կուրս։ «Եթե միջին մասնագիտական կրթությամբ աշխատուժի կարիք ունենք, ինչո՞ւ ենք նրանց դեպի բուհեր ուղղորդում»,- ասում է Ավետիսյանը։ 

Նա շեշտում է, որ դեպի բուհ ուղղորդող հիմնական օղակը ավագ դպրոցն է։ Բայց անհավասար մրցակցության պայմաններում գերազանց առաջադիմությամբ լավագույն աշակերտները նախընտրում են քոլեջները։ Օրենքի վերջնական  ընդունման պարագայում ուսումնարան-քոլեջների և ավագ դպրոցների միջև անհավասար մրցակցությունն ավելի է սրվելու։ 

 

 

Կրթություն եվ գիտություն քոլեջ ուսումնարան ավագ դպրոց խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին