Ռուսաստանցի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը, որի Սպիտակի երկրաշարժի մասին նկարահանած «Երկրաշարժ» կինոնկարը, Հայաստանում արտերկրում մեծ ուշադրության է արժանացել, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:
«Ես կարծում եմ, հաշվի առնելով նման համաշխարհային հնչեղությունը, պետք է ֆիլմ նկարահանել Արցախի մասին», - գրել է նրա ինստագրամի հետևորդներից մեկը: «Անպայման կանեմ դա,- պատասխանել է Սարիկ Անդրեսյանը:- Ահաբեկչության և բեսպրեդելի այս փաստը պետք է փաստագրված լինի կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան իրենց վրայից լվանալ այդ բիծը»:
Սարիկ Անդրեասյանը նաև իր նոր՝ «Գուդբայ, Ամերիկա» ֆիլմի ներդրողներին առաջարկել է վարձույթից ստացված գումարներից փոխանցում անել Արցախին։