f

Անկախ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված տնտեսագիտականի ուսանողները (լուսանկար)


Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները։ ՀՊՏՀ–ի պաշտոնական  կայքէջից տեղեկանում ենք, որ զոհված զինծառայողների շարքում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Կարեն Մարգարյանը: Նա Տավուշի մարզի Պառավաքար գյուղից էր: Կարենը բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին՝ բոլոր քննությունները փայլուն հանձնելուց հետո:

ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի բնորոշմամբ՝ Կարենը բացառիկ ուսանող էր՝ խելացի, լավ սովորող, պարտաճանաչ, համեստ ու զուսպ։

Զոհվածների թվում է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության (հեռակա) առաջին կուրսի ուսանող, 20–ամյա Հայկ Եղիազարյանը։ Նա Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 հունվարին։ Ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանի խոսքով՝ Հայկը բացառիկ անձնավորություն էր։

«Ե՛վ սովորում էր, և՛ աշխատում, և՛ նաև փառքով մեկնեց ծառայության։ Նա մեր բոլորի համար լավ ուսանողի, լավ քաղաքացու, հայրենասեր մարդու հրաշալի օրինակ էր»,-  asue.am-ին  ասել է Կեսոյանը։

Պատերազմում նահատակվել է նաև ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հեռակա 1-ին կուրսի ուսանող, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 18–ամյա Համլետ Մեխակյանը։

«Պայծառ, լուսավոր ու կյանքով լի տղա էր Համլետը, հայրենիքի հանդեպ բարձր, բարձր պատասխանատվությամբ»,-բուհի կայքի թղթակցի հետ զրույցում նշել է կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը։

Հայրենիք պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են նաև ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 2–րդ կուրսից (հեռակա) Խաչատուր Միքայելյանը, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Զաքար Սերոբյանը, ով ռազմաճակատ էր մեկնել որպես կամավոր, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ (2008-2013) Գառնիկ Մալխասյանը։

Զաքար Սերոբյանի մասին խոսելիս նրա համակուսեցի Տաթև Զաքարյանը նշել է. «Շատ նպատակներ կիսատ թողնելով գնաց, որ մեր նպատակները կիսատ չմնան…Զաքարը մեզ համար ավագ եղբոր պես էր, նա համակուրսեցիներից 3-4 տարով մեծ էր, ուստի նրան էինք վստահում կազմակերպական բոլոր հարցերը: Միշտ ժպտերես, կենսուրախ, բոլորին հասնող ու օգնող»։

 

Խաչատուր Միքայելյան

Հայկ Եղիազարյան

Գառնիկ Մալխասյան

Համլետ Մեխակյան

Զաքար Սերոբյան

զոհված տնտեսագիտականի ուսանողները խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին