f

Անկախ

Վտանգները դամոկլյան թրի պես դարձյալ կախված են մեր գլխին, բայց մեր զինվորը չի փախչի ո՛չ մի արկի ձայնից, դիրքը չի լքի, հրամանատարի հրահանգը կկատարի․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)


Պատերազմից հետո շատ ծանր օրեր են մեզ սպասվում: Պիտի զինվենք համբերությամբ, հավատով, աննկուն կամքով, պիտի խելքի գանք՝ հասկանալու մեր անելիքները, նպատակները, այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը:

«Պիտի զինվենք, շա՜տ լուրջ, պիտի դաշնակիցներ որոնենք՝ տեղում, մեր տարածաշրջանում, պիտի հզոր դիվանագիտություն կառուցենք, հոգեկան տրավմաները բուժենք, զոհվածների ընտանիքների թիկունքին կանգնենք: Այդ ամենը՝ հետո: Հիմա՝ միայն ու միայն մեկ մեծ վերնագիր՝ անկախ պետականության փրկություն: Մեր համազգային առաջնահերթությունն ունի 4 բաղադրիչ՝ պետության ֆիզիկական փրկություն, արյամբ գծված սահմանի պաշտպանություն, հայության բնաջնջման վտանգի վերացում, արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշում: Չեմ չափազանցում: Միշտ էլ խոսել եմ այդ վտանգների մասին, համակարգային ու համեմատական վերլուծության ենթարկել դրանք: Հիմա՝ այդ վտանգները դամոկլյան թրի պես՝ դարձյալ կանգնած են մեր գլխին»,– ասել է նա։

Աբրահամ Գասպարյան նշել է, որ այժմ պետք է մի կողմ թողնել բոլոր տեսակի տարաձայնությունները։ «Ինքս՝ չե՛մ մանրանալու, մեղավորներ չե՛մ փնտրելու, ներսում՝ ով ինչ ասաց, ով ինչպես դրսևորեց իրեն...չեմ պիտակավորելու, հիմա դրա ժամանակը չէ: Անտեսում եմ բոլոր տեսակի հերյուրանքները, սև-սպիտակ հիմար բաժանումները, իրար կոկորդ կրծելու անհագ մոլուցքը...չեմ իջնելու որևէ տհասի մակարդակի»,– ասել է նա՝ կոչ հորդորելով վերջ դնել էժան պրոպագանդային, քանի որ զոհասեղանին բոլորիս Հայրենիքն է, որն ամեն ինչից ու ամեն մարդուց վեր է:

«Հայրենի հողի կես թիզը չեմ փոխի ամենալավ իշխանությամբ, ամենաընտիր ընդդիմությամբ կամ չգիտեմ ինչով: Ուր մնաց՝ որևէ խեղված՝ համարձակվի՝ իմ աչքի առաջ նահատակված կամ մինչև այս պահը արյուն թափող ընկերոջ սխրանքը թերագնահատել, ինչ-որ չկայացած ռեմբոյի կերպար ստեղծել, ֆետիշացնել նրան՝ ոտնահարելով մյուս ծառայողների արժանապատվությունը... ո՛վ ուզում է լինի...կվերանամ կիրթ մարդու կերպարից: Հիմա, անցյալում ու ապագայում՝ հայությունն ունի հերոսի միայն մե՛կ անքննելի կերպար, մնացած բոլորը՝ երկրորդական են»,– ասել է նա:

«Իմ պետության զինվորն ու հրամանատարն այս պահին Հադրութի ու Ջրականի դարպասներում կենաց-մահու կռիվ է տալիս՝ միայն մե՛կ բանի համար՝ հայրենի հողի, ոչ թե բարօրության կամ կոռուպցիայի դեմ պայքարի: Մեր բանակն իր գործը կատարում է՝ լիուլի, անտրտունջ, անվախ ու հավատամքով ... Վա՜յ մեզ, եթե կասկածենք մեր ռազմական գենին: Վա՜յ մեզ եթե այդտեղ դավաճան փնտրենք: Այդտեղ՝ դավաճան չկա՛: Եթե որևէ մեկի տոտեմը դրանից փշրվելու է, ոչինչ, ավելի լավ է անձնական խոր դրամա ապրի, քան՝ դավաճան փնտրի պատերազմող բանակի կազմում: Մեր զինվորը՝ քչախոս է, նախընտրում է գործ անել, քան ճամարտակել: Մեր զինվորն իր մարմնով առաջի՛նը կծածկի ընկերոջը: Չի փախչի ո՛չ մի արկի ձայնից, դիրքը չի լքի, հրամանատարի հրահանգը կկատարի՝ ինչպես երդվել է, ինչը չէի ասի քաղաքական որոշ տհասների դեպքում, որոնք պատրաստ են շեֆի համար ոտնաման դառնալ՝ միայն թե չխախտեն ստրկամտության իրենց երդումը»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին