f

Անկախ

Հարյուր տարվա ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ Թուրքիան ներգրավվում է Լեռնային Ղարաբաղում. Fox News Channal


Ամերիկյան Fox News Channal հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցին, որում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, մտահոգություն հայտնել Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:

Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

1915 թվականի ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ նրանք կրկին վախի և դառնության զգացում ունեն Լեռնային Ղարաբաղի՝ նոր թեժացած իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:

Թուրքիան և Հայաստանը շարունակում են վիճել պատմության շուրջ, քանի որ Անկարան վիճարկում է, որ երբևէ ցեղասպանություն է եղել: Սակայն 1.5 մլն հայերի մահը, որն իրականացվել է օսմանցիների կողմից, մեծապես պատճառ դարձավ սփյուռքի առաջացման համար: Ավելի մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան իրենց երկրի ներսում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Fox News-ին ասում է, որ իր ժողովուրդը մտադրություն չունի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքից. «Սա մի կռիվ է, որ նրանք կմղեն երկար ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ մինչև մահ: Աշխարհում ցանկացած հայ կաջակցի այս պայքարին շատ պարզ պատճառով. նրանք տեսնում են, որ Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում»:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, սակայն վերջին երկու շաբաթվա բռնկումը մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող մարդկանց համար, քանի որ այն սպառնում է այս հակամարտություն ներքաշել ավելի մեծ տարածաշրջանային խաղացողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը՝ երկու հարևանները: «Այն դարձել է, այն դառնում է մեծ տարածաշրջանային հակամարտություն, որն ունի ներուժ՝ դառնալու մեկ այլ Սիրիա կամ մեծ փոփոխություններ մտցնելու աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ Թուրքիան իր հետ Ադրբեջան է բերել նաև մոջահեդների՝ իսլամիստ ահաբեկիչների»,- ասում է Սարգսյանը:

Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ իր որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին:

Սարգսյանն ասում է, որ այդ երկրները կարևոր դերակատարում ունեն՝ օգնելու վերականգնել խաղաղությունը: Նմանօրինակ դեր ունի նաև ԱՄՆ-ը: «Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից՝ քաջառողջություն մաղթելու նախագահ Թրամփին և առաջին տիկնոջը,- ասում է նա: -Կարևոր է, որ նախագահը Թրամփը լիարժեքորեն վերադառնա իր պարտականությունների կատարմանը, դա կարևոր է ինչպես ամերիկացիների և առաջիկա ընտրությունների համար, այնպես էլ կարևոր է, որ նա իր ներդրումն ունենա այսօր, քանի որ մենք Հայաստանում և Ղարաբաղում չենք կարող սպասել մինչև ամերիկյան ընտրություններ: Մենք այսօր ամերիկյան խոսքի և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու կարիքն ունենք»:

Թեպետ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են էթնիկ զտման, կոտորածների և թալանի մեջ, նրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչը վստահ է, որ կարող են մի օր միասին խաղաղ ապրել:

Բայց Թուրքիայի ներգրավվածության ոչ մի հերքում չի կարող համոզել Հայաստանի նախագահին, որ այստեղ չկա մեծ սխեմա: Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվել է այն պահից, որ ողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով ու տնտեսական ճգնաժամով, և կատարել է իր քայլը: Այնպիսի ժամանակներում, ասում է Սարգսյանը, երբ «մեծ կռիվ է ընթանում մարդկության գոյության համար»: Նա դա ոչ մարդկային է անվանում:

Հայաստանի նախագահն ավելացնում է՝ եթե Թուրքիան հաջողի, «Նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա և հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի և կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան ևս կդառնա գերի»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին