ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բարձրացրել Ղարաբաղում խաղաղապահներ մտցնելու հարցը, սակայն հաստատել է Հայաստանի հանդեպ գործընկերային պարտավորությունները եւ ոչ միայն երկկողմ, այլ նաեւ ՀԱՊԿ ձեւաչափով: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ դա կարեւոր պահ է, երբ նա տարանջատեց Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը:
«Դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը ճանաչում է Արցախը որպես առանձին միավոր: Դա արդեն ուղերձ է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ ողջ միջազգային հանրությանը: Կարծում եմ, որ ավելին սպասել պետք չէր, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, եւ եթե Մոսկվան ավելի ակտիվ սկսի աջակցությունը, ապա դա կարող է կասկածներ առաջացնել: Դա շատ կարեւոր հայտարարություն է»,-նշեց պատգամավորը: