f

Անկախ

Հիքմեթ Հասանովն ու Մայիս Բարխուդարովն են՝ երիտասարդ գեներալներ, ղեկավարում Արցախյան ռազմաբեմում մարտական գործողությունները


Այս տղան իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է տևական ժամանակ, թեկուզ ինքը չգիտի այդ մասին: Ծանոթացեք, Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովն է, ում վերագրում էին Մատաղիսի գրավումը:

Ծննդով Ֆիզուլիի շրջանից սերող ադրբեջանական բանակի այս կադրային սպան դեռևս հեռավոր 1994 թվականին, երբ ընդամենը 19 տարեկան էր ու Բաքվի բարձրագույն համակցված զենքի հրամանատարական դպրոցի 3-րդ կուրսի ուսանող, 6-ամսյա դասընթացի է ուղարկվել Թուրքիա՝ հետևակի դպրոցի հրամանատարություն: Բանակում որոշ ժամանակ ծառայությունից հետո գերազանցությամբ ավարտել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ցամաքային զորքերի Նանկինի Բարձրագույն ռազմական ակադեմիան, իսկ 2013 թվականին Գերմանիայում անցել է ՆԱՏՕ-ի օպերատիվ պլանավորման դասընթացը և որպես շտաբային սպա ծառայել ՆԱՏՕ-ի օպերատիվ շտաբում: Վերադառնալուց անմիջապես հետո, 2014 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով նշանակվել է Նախիջևանի նոր կազմավորված հատուկ համազորային բանակի շտաբի պետ, ապա ստացել գեներալ-մայորի զինվորական կոչում:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Հասանովը ղեկավարում էր մարտերը Աղդամում, Թարթառում և Շահումյանի շրջանում: Նշեմ, որ հենց Հիքմեթ Հասանովն ու Մայիս Բարխուդարովն են այսօր, երկուսն էլ 44 տարեկան երիտասարդ գեներալներ, ղեկավարում Արցախյան ռազմաբեմում մարտական գործողությունները՝ Հասանովը հյուսիսային ուղղությունը որպես առաջին բանակային կորպուսի հրամանատար, իսկ հարավում Մայիս Բարխուդարովը՝ իր 5-րդ բանակային կորպուսով, ում կանդրադառնամ առանձին գրառումով: Վերջինս, ի դեպ, ծննդով Ղուբաթլիի շրջանից է, թերևս այս պատճառով երկուսին էլ անվանում են ղարաբաղցի փախստականներ: Ինչևէ, թուրքական, նատոյական այս գեներալները բանակում հայտնի են որպես կոշտ հրամանատարներ ու պատահական չէ, որ բազմիցս հրապարակավ հայտարարել են, թե զինվորական անձնակազմի խնդիրն է՝ կռվել մինչև արյան վերջին կաթիլը ու ոչնչացնել հայերիս, հաղթել ամեն գնով: Արդարության համար նշեմ, որ երկուսն էլ ադրբեջանական զորքի կողմից հարգված են նաև իրենց անձնական խիզախության համար, հաճախ անմիջականորեն են մասնակցում մարտական գործողություններին: Սրանք Ալիևի հույսերն են, նրա երդվյալ զինվորները, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ներկայում ընթացող պատերազմի ռազմական պլանի մշակմանը: Սրանց ջարդելով՝ մեր բանակը առնվազն մի տևական ժամանակ բացարձակ գերազանցություն է ձեռք բերելու թշնամու բանակի նկատմամբ իր հրամանատարության ռազմական-ինելեկտուալ գերազանցության փաստի արձանագրումով: Հավատացեք, Ադրբեջանում գեներալներ շատ կան, մոտ 200-ը, բայց նրանցից մի քանիսն են միայն, որ ադրբեջանական բանակին մեզ հաղթելու հույս են տալիս: Հույս, որ հարավում կարծես մահացավ այսօր, մնաց հյուսիսը: Պետք է վերջնականապես սպանել այդ հույսը նաև հյուսիսում, ժամանակն է ազատագրել գերված Շահումյանը:

#ՀաղթելուԵնք

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Արցախ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին