f

Անկախ

Մենք առավել ի՞նչ ենք սպասում, երբ Հայաստանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չէ․ Անդրանիկ Իսպիրյան


«Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի երկու կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները։ Հատկապես աշխատելու ենք ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա չշարունակի իր ներգրավվածությունը, բայց եթե դուք գործողություններ իրականացնել ասելով նկատի ունեք ռազմական միջամտություն ԵՄ կողմից, ապա այս տարբերակը չի քննարկվում»,- ասել է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բոռելը այսօր ԵԽ-ում Արցախի հարցի քննարկման ժամանակ։  

Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը և կարո՞ղ էինք արդյոք ավելին ակնկալել  Թուրքիային հակազդելու հարցում։ Այս մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ 

-Պարոն Իսպիրյան, թեև այսօր ելույթ ունեցած ԵԽ գրեթե բոլոր պատգամավորները խոսել են հայանպաստ դիրքերից, սակայն վերջում  հնչել է բավականին ընդհանուր հայտարարություն։ Ինչպե՞ս եք գնահատում Ժոզեֆ Բորելի հայտարարությունը։ Եվ ինչպե՞ս են ճնշում գործադրելու Թուրքիայի վրա։ 

-Ցավոք սրտի, նման տիպի քննարկումներն առարկայական ազդեցություն չեն ունենում, սակայն, ամեն դեպքում, դրանք հոգեբանական նշանակություն ունեն, հատկապես  միջազգային հանրության  մոտ տեսակետ ձևավորելու հարցում։ 

 Այսինքն թեև ԵԽ պատգամավորների հայտարարությունները չեն կարող ուղիղ կերպով Թուրքիայի  ձեռքերը բռնել, որ չմասնակցեն ռազմական գործողություններին, դա որևէ մեկն այս պահին չի անի, բայց գոնե միջազգային հանրության մոտ կարող են կարծիք  ձևավորել Թուրքիայի մասին առ այն, որ  այո, Թուքրիան ահաբեկիչներ է ուղարկում Արցախ հայերի դեմ կռվելու և այո, այդ երկիրը  հրահրում է պատերազմ։ 

Այդ հայտարարությունները  տարածվում են, այդ  մասին կարդում են ԵՄ  քաղաքացիները, ԱՄՆ-ում, կարդում է աշխարհի ակտիվ հասարակությունը։  

ԵԽ պատգամավորները ԵՄ տարբեր երկրների ներկայացուցիչներ են։ Կարևոր է, որ  այդ երկրները ևս որպես պետություն դատապարտեն Թուրքիային, ինչպես արեց  Ֆրանսիան, ինչպես Հոլանդիայի խորհրդարանն է առաջարկել կառավարությանը։ Ինչպես Ցեղասպանության ճանաչման պարագայում է, այս անգամ էլ  խորհրդարանն ընդունում է, բայց կառավարությունները չեն գնում Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման։ Այսինքն օրենսդիրն ընդունում է, բայց գործադիրը խուսափում է ուղիղ ձևով խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ,  խուսափում է թեկուզ բանավեճային տարբերակով հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ։ 

Միայն Ֆրանսիան է, որ այս պահի դրությամբ չի խուսափել։ 

-Բորելը հայտարարել է՝ մենք անում ենք այն, ինչ կարող ենք։ Արդյո՞ք սա ցույց է տալիս ԵՄ-ի անկարողությունը Թուրքիային դիմակայելու հարցում։ 

-Հունաստանի և Կիպրոսի հարցով Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն ամիսներով ձգձգվում է։  ԵՄ անդամ երկրների նկատմամբ ոտնձգություններ է   Թուրքիան թույլ տալիս, սակայն ամիսներ տևած գործընթացից հետո Թուրքիայի դեմ  պատժամիջոցների հարցը դեռ չի առարկայացել։ Մենք  առավել ի՞նչ ենք սպասում, երբ Հայաստանը ԵՄ անդամ չէ, ՆԱՏՕ-ի անդամ չէ,  ավելին, իրենց հակառակորդ համարվող Ռուսաստանի դաշնակից է։  

-Այնուամենայնիվ, ստացվում է, որ Թուրքիային դիմակայելու հարցում ԵՄ-ն անկարո՞ղ է։  

-Ոչ թե Եվրամիությունը, այլ խորհրդարանի պատգամավորները։ Երկրները կարող են, նման կարողություններ ունեն։ Բայց ամեն մեկն ունի իր անհատական շահերն ու հետաքրքրությունները  Թուրքիայի հետ,  որով և առաջնորդվում են։ 

-Ձեր կարծիքով՝ կարո՞ղ էինք ավելին ակնկալել, քան  այսօրվա հայտարարությունն էր։ 

-Բնականաբար, այս պահին սա կարելի է ողջունելի համարել։ Պատերազմից տասն օր է  անցել։ Հայտարարություններն արվում են ուշացումով, բայց ողջունելի են։  Կարևոր է, որ այս հայտարարությունը ԵՄ անդամ երկրների կառավարությունների մոտ հետք թողնի և նրանք նույնպես  հանդես գան համապատասխան  հայտարարություններով։ 

Արցախ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին