f

Անկախ

Ի՞նչ է սպասվում ազատ մամուլին «այո» դեպքում


Ինչո՞ւ հենց փաստաբանները առաջին հերթին անհանգստացան ՍԴ դատավորներին հեռացնելու հանրաքվեի համար և 130֊ից ավել փաստաբաններ կոչ արեցին երկրի նախագահին «ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»։
Քանի որ «Այո» արդյունքի դեպքում փաստաբանական գործունեությունը կսկսի արդյունավետությունը կորցնել. եթե անկախ դատարանը վերանում է՝ դատարանում մնում է փաստբանը իր պաշտպանյալի հետ, ընդդեմ դատախազին միավորված դատավորի, փաստաբանի միակ հույսը մնում է Եվրոպական մարդու իրավունքների դատրանը, էնտեղ էլ մինչև գործը քննվում է, 5-6 տարի է անցնում։
Փաստաբանները ամենազգայունն են անկախ դատրանի և ուրեմն, իրավական պետության ավերման նկատմամբ։
Բայց եթե լրագրողները նույնպես մտահոգ են իրենց աշխատնքի արդյունավետության, խոսքի ազատության պաշտպանության նկատմամբ, ապա ոչ պակաս պետք է անհանգստացած լինեն, քանի որ դատարանի անկախության վերացումը հարվածելու է մամուլի ազատությանը։
Մամուլի ճնշումների մի քանի օրինակ.
«Հրապարակ» թերթը հրապարակել էր որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը 2006֊ին դատապարտվել է ազատազրկման և 1 տարի նստել է, իսկ ՀՔԾ֊ն գործ է բացել պարզելու համար թե որտեղից է «Հրապարկ»ը տեղեկություն ստացել։ Այսինքն, իշխանության մտածելակերպն է՝ թերթը հանցանք է գործում, եթե հասարակությանը տեղյակ է պահում, որ իր երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը նախկինում հանցանք է գործել և դատապարտվել է։
Կամ այն որ 5֊րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը բանտում է միայն նրա համար որ իր եթերը իշխանությանը քննադտող հաղորդումներ է հեռարձակում։
Կամ «Ժողովուրդ» թերթի դեմ հալածանքները այն բանի համար որ մարտի 1֊ի գործով մի քանի հարցաքննություն հրապարակել էր։
Սրանք միայն ծաղիկներն են, եթե հանրաքվեում այո֊ն հաղթի, կսկսեն բրտորեն թերթերի սեփականատերերի վրա գործեր սարքել, լրագրողներին ասֆալտին փռել ու կալանավորել։ Դատարան դիմե՞լ, ոչինչ չի տա, դատարանը լրիվ կանցնի Իմ քայլի ձեռքը։

ՖԲ Գրառում Վահան Իշխանյան հանրաքվե Սահմանադրական դատարան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին