ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ին հորդորել է Չինաստանին պատասխանատվության ենթարկել COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման համար: Գրում է Gazeta.ru-ն։
Տվյալ կոչով Թրամփը հանդես է եկել ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանին նվիրված հատուկ նիստի շրջանակներում: ԱՄՆ նախագահի ելույթի հատվածներ տարածել է Սպիտակ տունը:
«Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց ուղևորությունները երկրի ներսում` ընդ որում թույլ տալով ինքնաթիռներին լքել Չինաստանը և վարակել աշխարհին ... ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին իր գործողությունների համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է «ուժեղ ազդանշան» ուղարկել Չինաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ: