Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յոսիհիդե Սուգան հաստատվել է ճապոնիայի վարչապետի պաշտոնում։ Գրում է Gazeta.ru-ն։
Սուգան, որը երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահն է, ստացել է ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավորների ձայների մեծամասնությունը: Նրա թեկնածությանն աջակցել է 462 խորհրդարանականներից 314-ը:
Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում Սուգան պետք է հայտարարի իր կաբինետի կազմը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է տվել: