f

Անկախ

Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովն արձանագրեց աննախադեպ բարձր մասնակցություն


Համահայկական կրթական առաջին առցանց խորհրդաժողովը, որը տեղի ունեցավ 2020թ. օգոստոսի 22-24-ը, կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առցանց ուսուցման առաջատար հաստատության՝ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով:

 

Նախորդ ութ խորհրդաժողովները տեղի էին ունեցել Հայաստանում երկու տարին մեկ անգամ՝ նպատակ ունենալով քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առջև ծառացած հիմնախնդիրները և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Համաշխարհային համավարակի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ տեղափոխվեց առցանց տիրույթ, որոշում կայացվեց այս խորհրդաժողովը ևս անցկացնել առցանց, ինչը վերացրեց աշխարհագրական սահմանները և ապահովեց առավել ընդլայնված մասնակցություն: Միասնական և կազմակերպված աշխատանքների արդյունքում խորհրդաժողովի համաշխարհային լսարանն ընդգրկեց հայկական կրթական բնագավառի ավելի քան 1,300 ներկայացուցչի 36 երկրից՝ մանկավարժներ, կրթական հաստատությունների պատասխանատուներ, վարչական անձնակազմ, կրթության աջակիցներ: Թվով 9-րդ խորհրդաժողովը դարձավ իր պատմության մեջ մասնակիցների թվով ամենամեծը և ընդգրկվածության առումով ամենաբազմազանը:

 

Բացման խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտեց նման խորհրդաժողովների անհրաժեշտությունը`Հայաստանի և սփյուռքի միջև համագործակցային նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով, և շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին՝ հանձինս ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ և ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանի` խորհրդաժողովն այդքան ջանասիրաբար կազմակերպելու համար:

 

Իր ներածական ուղերձում դոկտ. Զորյանը կարևորեց առցանց ուսուցման առանձնահատկությունը` մատնանշելով ՀՎՀ-ի կողմից առաջարկվող ժամանակակից ինտերակտիվ կրթական տեխնոլոգիաների բազմազանությունը՝ մատուցված դասավանդման յոթ լեզուներով, ինչի շնորհիվ 2009-ից ի վեր հայկական կրթությունը հասանելի է դարձել ավելի քան 25,000 էլ. սովորողների համար: Անգամ համաշխարհային համավարակի պայմաններում և, թերևս այդ պատճառով, ՀՎՀ-ն կրկին հանդես եկավ որպես առցանց ուսուցման առաջատար հաստատություն՝ հարստացնելով իր գործունեության շրջանակներում առաջարկվող ծրագրերի բովանդակությունը` օգնելու հաղթահարել կրթական ոլորտին պատուհասած մարտահրավերներն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, ապահովելու վիրտուալ ինտերակտիվ հաղորդակցությունն մասնակիցների միջև ամբողջ աշխարհում:

 

Եռօրյա խորհրդաժողովը, որը կրում էր «Հայաստան-սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը, համախմբեց հյուր-բանախոսների և խոսնակների կրթական տարբեր ոլորտներից:  Շուրջ 33 կրթության փորձագետներ ամբողջ աշխարհից կիսեցին իրենց աշխատանքային փորձը, ծրագրերն ու առաջարկները, իսկ հյուր-բանախոսները շարունակեցին այս թեման ամենօրյա «Հեռանկարային զրույցներ»-ում՝ ներկայացնելով իրենց տեսլականը, գործունեությունը, ինչպես նաև խնդիրները և հնարավոր լուծումները: Նրանցից յուրաքանչյուրն առաջատար դեր է զբաղեցնում իր երկրի համայնքային կյանքում և կրթության համակարգում, այդ թվում՝ Ազատուհի Սիմոնյանը (Արցախ), Ռազմիկ Փանոսյանը (Պորտուգալիա), Վերապատվելի Փոլ Հայդոստյանը (Լիբանան), Սեբուհ Ասլանյանը (ԱՄՆ), Արփի Մանուկյանը (Թուրքիա), Գայանե Թումբալյանը (Սիրիա), Սալբի Ղազարյանը (ԱՄՆ), Մարի Գյուլումյանը (ԱՄՆ), Արա Վասիլյանը (Լիբանան) և Տաթևիկ Այվազյանը (Մեծ Բրիտանիա):

Հատկանշական է, որ խորհրդաժողովի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը հիանալի հնարավորություն էր բազմաթիվ ուսուցիչների, տնօրենների և վարչական պատասխանատուների համար` ակտիվորեն մասնակցելու քննարկումներին, լսելու գործընկերիներին, ներկայացնելու իրենց կարծիքները: Շատերը հատուկ մտահոգություն էին հայտնում նոր սերունդների հայոց լեզվի ուսուցման համար: Դոկտոր Զորյանն առաջարկեց քննարկումները շարունակել խորհրդաժողովի առցանց հարթակում՝ այս կերպ ստեղծելով առավել սերտ համագործակցության, մտքերի ու փորձի փոխանակման և գործնական քայլերի մշակման, համակարգման, իրագործման հնարավորություններ: Նրա առաջարկությունը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից, ովքեր նաև փնտրում էին իրենց գաղափարները, մոտեցումները և առաջարկները մի միասնական միջավայրում ներկայացնելու արդյունավետ ուղիներ:

Փակման արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը: Նա իր խոսքում շեշտեց այն, որ 114 տարի շարունակ կրթությունը եղել է ՀԲԸՄ-ի առաջնահերթությունը, և այդ նույն հեռանկարով այսօր ՀԲԸՄ-ն շարունակում է ներդրումներ կատարել նորարարական ծրագրերում և աջակցում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի զարգացող կարիքներին: Պերճ Սեդրակյանը նաև բարձր գնահատեց դոկտոր Զորյանի տեսլականը և իր թիմի ջանքերը՝ ուղղված ՀՎՀ-ի առաքելության իրագործմանը՝ օգտագործելով տեխնոլոգիական առաջընթացը` ի շահ հայ մանկավարժների և նրանց վստահորդների:

Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նույնպես միացան իրենց գործընկերներին` ընդգծելով ՀՎՀ-ի և ԿԳՄՍՆ-ի կազմակերպչական համակարգված ջանքերը, մաղթելով շարունակական հաջողություններ հայկական կրթությունն ու մշակույթն աշխարհում տարածելու գործում:

Համահայկական 9-րդ խորհրդաժողովի գլոբալ ազդեցությունը պետք է խթան հանդիսանա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել, հարստացնել և տարածել հայկական կրթությունը:  

ՀՎՀ-ի համահայկական խորհրդաժողովի առցանց քննարկման հարթակին կարելի է միանալ https://avc-agbu.org/edu/avc-escs-diaspora-conference/registration.html հղումով: Այստեղ հասանելի են նաև աշխատաժողովների օրակարգը, տեսագրությունները, ֆորում-քննարկումները և ավելին:  

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Ամեն տարի ՀԲԸՄ-ն իր աջակցությունն է բերում 500,000 հայերի Հայաստանում, Արցախում և սփյուռքում: 1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը:  ՀԲԸՄ-ի աշխարհասփյուռ գործունեությանը ծանոթանալու և ավելին իմանալու համար կարող եք այցելել http://www.agbu.org:

Համահայկական կրթական առաջին առցանց խորհրդաժողով ՀԲԸՄ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին