f

Անկախ

Նշան Ալավերդյան. «Գրեթե բոլոր մրցակիցները ճանաչված մարզիկներ էին և ունեին մարզական կարգեր»


Սեպտեմբերի 1-6-ը Երևանում Մոսկվայի տան հետ համատեղ Հայաստանի շաշկու ֆեդերացիան անցկացրեց մրցաշար՝ նվիրված Մոսկվայի հիմնադրման 873-ամյակին: Ստուգատեսը բաղկացած  էր 3 փուլերից։ 1-ին և 2-րդ փուլերը տեղի ունեցան առցանց, 3-րդ փուլում մարզիկները դեմ առ դեմ մրցելու հնարավորություն ստացան:  Մրցաշարին մասնակցեցին մարզիկներ 10 երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, Բելառուս, Էստոնիա, Ուկրաինա, Լատվիա, Ուելս, Իսրայել:
Ինչպես 1-ին և 2-րդ փուլերում, այնպես էլ 3-րդ փուլում վստահորեն մրցաշարի հաղթող ճանաչվեց Հայաստանի բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը՝ 10 հնարավորից վաստակելով 9,5 միավոր։ 2-րդ տեղը զբաղեցրեց 9 միավորով Սամվել Ազիբեկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճեց 16-ամյա Միքայել Քալաշյանը՝ վաստակելով 7 միավոր։
Անկախի հետ զրույցում Նշան Ալավերդյանը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով, խոսում տրամադրվածության և նախապատրաստության մասին:


-Շնորհավարում ենք «Moscow-873 draughts tournament»-ում հաղթելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել: Երկարատև դադարից հետո դեմ առ դեմ հանդիպումներն անսովոր չէի՞ն:
-Շնորհակալ եմ: Բոլոր մրցաշարերին մարտական տրամադրված եմ մոտենում: Համավարակի պայմաններում ազատ ժամանակ ավելի շատ ունեի նախապատրաստության համար:  
Դեմ առ դեմ հանդիպումները 6-ամսյա դադարից հետո մի քիչ անսովոր էին. դիմակներով խաղալը  դժվար է, ուղեղը բավարար թթվածին չի ստանում, ինչն ազդում է խաղի որակի վրա: Այնուամենայնիվ, խաղալ, նայելով մարդու աչքերի մեջ և չկասկածելով, որ  հակառակորդդ օգնությունից կարող է օգտվել, ավելի լավ է։
Նմանատիպ հաղթանակների թեև սովոր եմ , բայց ամեն անգամ նորովի եմ և ցանկություն է ոգևորվում եմ առաջանում նվաճելու ավելի մեծ բարձունքներ։

-3 փուլերում  էլ հաղթանակ տոնեցիք՝ ոչ մի հնարավորություն չտալով հակառակորդներին: Մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
-Մրցակիցները գրեթե բոլորը, ճանաչված մարզիկներ էին և ունեին մարզական կարգեր, բացի 1-ից:Պետք է նշել նաև, որ շրջանաձև էր եզրափակիչը, այսինքն՝ բոլոր մասնակիցները պետք է մրցեին միմյանց հետ խաղալով 2-ական պարտիա: Գրեթե առանց դադարի խաղացինք 20 պարտիա՝ մոտ 4 ժամ, ինչը դժվար էր, և հոգնածությունը նկատելի էր վերջին պարտիաներում։
11 շաշկիստների թվում էր 2-րդ տեղը զբաղեցնող Սամվել Ազիբեկյանը, որը վերջերս կայացած առցանց Եվրոպայի պատանիների մ-27 տարեկաններիառաջնությունում  չեմպիոն  դառձավ: Վերջինս նաև նաև ազգային հավաքականի   անդամ է և հավաքականում ևնույնպես բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ ազգերի գավաթի խաղարկությունում: Մրցաշարին մասնակցում էր նաև Ռաֆայել Օրդյանը, որը ով 2019-ին 11 տարեկանում դարձեավ մ-19 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր ռուսական շաշկուց. վերջինս այս անգամ բավարարվեց 4-րդ տեղով: Ազգային վարպետ Դավիթ Պողոսյանը նույնպես հաջող հանդես եկավ: Նշեմ, որ բավական հետաքրքիր պարտիաներ խաղարկվեցին:

-Նման մրցաշարերի անցկացումը որքանո՞վ է կարևոր:
-Նմանատիպ մրցաշարերը հատկսպես հիմա շատ կարևոր են, որպեսզի մեր հասարակությունը գոնե մի պահ կտրվի այս համավարակից և այլ խնդիրներից, միաժամանակ տեղեկանա, որ անգամ այս պայմաններում Հայաստանի շաշկու ֆեդերացիայի ջանքերով կազմակերպվում են նմանատիպ ստուգատեսեր: Նշեմ, որ միայն համավարակի 6 ամիսների ընթացքում ֆեդերացիան առցանց կազմակերպել է բազմաթիվ մրցաշարեր, որոնց մասնակցել են մի շարք մարզիկներ տարբեր երկրներից և մեր մարզիկներն էլ հնարավորություն են ստացել խաղալու և պահպանելու իրենց մարզավիճակը:
Ի տարբերություն շախմատի նույն մրցաշարի, որ կազմակերպել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Մոսկվայի տունը, շախմատիստների մրցույթը մեկ փուլից էր և առցանց՝ առանց հսկողության, սակայն ուներ 1000 դոլար մրցանակային ֆոնդ:
Շաշկու մրցաշարը 3 փուլով էր կազմակերպված, բարձր մակարդակով և օբյեկտիվությունը ապահովելու համար եզրափակիչ փուլը դեմ առ դեմ անցկացվեց։
Ստուգատեսը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, եզրափակիչ փուլին հետևում էին կազմակերպիչները:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Հայաստանի շաշկու ֆեդերացիան բազմաթիվ ծրագրեր ունի՝ բազմապիսի մրցաշարերի կազմակերպման, որոնք հուսով եմ, կյանքի կկոչվեն, եթե համավարակը չխանգարի: Հաշվի առնելով շախմատի նկատմամբ պետության վերաբերմունքն ու  շաշկու հանդեպ բացարձակ անտարբերությունը՝ որպես վերջաբան նշեմ՝ ցանկալի կլինի, որ մեր մարզաձևին նույնպես սկսեն որոշակի ուշադրություն դարձնել: 

Նշան Ալավերդյան սպորտ շաշկի մրցաշար Մոսկվա հարցազրույց խմբագրի ընտրանի

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին