f

Անկախ

«Հատուկ գնդի» ստեղծումը,տեսանյութ Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ


1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:

Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:

Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց: Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին ներքին պատերազմն էր:

Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:

Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը:

Օգոստոսի 21-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին թիվ 441 որոշումը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին.

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը,

հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը, սահմանամերձ շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի ու բնակչության հուսալի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,

նկատի ունենալով, որ սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության, հնարավոր է լուծել հանրապետության ներքին կյանքի կայունացմանն ուղղված խնդիրները, Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր ստեղծել Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պաշտպանության հատուկ ստորաբաժանումներ:

2. Նշված ստորաբաժանումները իրենց գործունեությունը իրականացնում են հանրապետությման սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը համապատասխան՝ ղեկավարվելով ստորաբաժանումների վերաբերյալ հանրապետության մինիստրների խորհրդի կողմից հաստավող կանոնադրությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկի ստորաբաժանումների խնդիրներն են՝ ա) Հանրապետության սահմանամերձ շրջանների պաշտպանության ու բնակչության անվտանգության ապահովումը, բ) Խմբակային զինված հանցագործությունների կանխումը և դրանց դեմ պայքարը, գ) Բնական, բնապահպանական աղետների, արտադրական խոշոր վթարների դեպքում փրկարար աշխատանքների ու բնակչության տարհանման կազմակերպումը, դ) Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի ու կառավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարումը:

4. Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումները համալրվում են կամավորական հիմունքներով՝ հայրենիքին նվիրված քաղաքացիներով, Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծված երկրապահ, ինքնապաշտպանական ու աշխարհազորային ջոկատների առողջ ուժերով: Նշված ստորաբաժանումների անդամները տալիս են երդում, ունեն հատուկ համազգեստ, տարբերանշան ու վկայական:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը՝ հանրապետության Պետպլանի, Պետմատի, Ֆինանսների մինիստրության և Արդարադատության մինիստրության հետ համատեղ՝

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հատուկ ստորաբաժանումների ստեղծման ու գործունեության իրականացման հետ կապված անհրաժեշտ առաջարկություններ և նախագծեր,

բ) նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություն ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումների հիման վրա հետագայում նոր ինքնուրույն կառ ուցվածքներ ստեղծելու վերաբերյալ: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ՝ Վ. Մանուկյան ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ՝ Հ. Վարդանյան ք. Երևան 21 օգոստոսի 1990թ. թիվ 441

Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր:

1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:) Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը իր ողջույնի խոսքում ասաց.

- Ինձ համար շատ հուզումնալից է այս պահը: Մենք ծանոթ ենք իրար: Շատերին եմ ես հանդիպել և՛ Կոռնիձորում, և՛ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Ժամանակները փոխվեցին... Այն ժամանակ մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին և մեր պայքարը մղվում էր ոչ միայն արտաքին թշնամիների դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր Հանրապետությունը:

Այն դեռ լրիվ անկախ Հանրապետություն չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ: Մենք կհասնենք քաղաքական անկախության, ինչպես նաև տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այս նոր պայմաններում չեն կարողանում գտնել իրենց, իրենց տեղը կյանքում:

Դուք գտաք այդ տեղը, ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն՝ ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ ձեզ և կցանկանայի ձեր մեջ ներշնչել այն բարձր ոգին, երազանքի ոգին, երազանքի, որ մենք պետք է նորից դառնանք մի հզոր ազգ, արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին: Սա առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, կունենանք հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախիների փայլը: Ողջու՜յն ձեզ:

ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

Հատուկ գունդ Հայաստան 1990թ խմբագրի ընտրանի Վազգեն Մանուկյան Տեսանյութ

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի 2319  դեպք  է հայտնաբերվել
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ
ԱՄՆ-ն կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա համրապնդումը. ԱԳՆ խոսնակը։
Հոկտեմբերի 30-ին Ժնեւում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը. ԱԳՆ խոսնակ
Մեծ Բրիտանիայում  մեկ  օրում կորոնավիրուսի  ավելի քան 23 հազար դեպք  է  հայտնաբերվել
Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին
Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստների հարձակմանը և վտանգի մեջ է. Մակրոն
Asia Times (Հոնկոնգ). Ռուսաստանը գուցե շուտով փորձի Հայաստանում վարչակարգի փոփոխություն իրականացնել
Մարտունու եւ Ասկերանի գյուղերում դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հարավային հատվածում մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 47 զինծառայողի անուն
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս
Երբ համարյա ամեն մի գրառումս ավարտում էի -- այս իշխանությանը պետք է հեռացնել.. -Հիվանդի զառացանք էիք համարում ...
Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ
Լուկաշենկոն հանձնարարել է  չճանաչել արտերկրում ստացած դիպլոմները
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 17 717 դեպք է հայտնաբերվել
ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ
Զախարովա. Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում
Արցախից Հայաստան ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է
Ավելին
Ավելին